| Статистика |
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0 |
|
 | |  |
 | Главная » 2016 » Июнь » 21

Ռուսաստանից մի խումբ ուխտագնացներ գնալու են 25 հազար կաթոլիկների հետ միասին աղոթելու այն պատարագի ժամանակ, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին մատուցելու է Հայաստանի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Պետրոս Եսայանը:
Մոսկվացիներից բացի Հայաստան են ժամանելու նաեւ կաթոլիկների խմբեր Բրյանսկի, Կրասնո
...
Читать дальше »
|
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Պեկինի 2008 թվականի օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշների վերստուգումից հետո հրապարակել է այն ծանրորդների անունները, որոնք օգտագործել են արգելված խթանիչներ։ Որակազրկված ծանրորդների թվում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը։ Նա օգտագործել է ստոնեզոլ։ Հռիփսիմեն որակազրկման հստակ ժամկետը հայտնի կդառնա բոլոր փորձանմուշների ստուգման ավարտից հետո։ Արդեն իսկ հայտնի է, որ նա չի մասնակցելու Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերին։ Հիշեցնենք, որ Պեկինի օլիմպիական խաղերում Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Որակազրկված մարզիչկների թվում են այնպիսի հայտնի ծանրորդներ, ինչպիսիք են Իլյա Իլինը, Ալեքսանդրու Դուդողլուն, Նադեժդա Եվստյուխնան։ Բոլորի փորձանմուշներում հայտնաբերվել է ստոնեզոլ։
|
Երեկ, Հայրերի տոնին, Քորթնի Քարդաշյանը Ինստագրամում տեղադրել է իր, հոր և քույրերի նկարը ու մակագրել այսպես. «Ես նրան կարոտում եմ ամեն օր, հատկապես այսօր՝ Հայրերի տոնին: Ես միշտ իմացել եմ, որ նա աշխարհի ամենալավ հայրն է: Հիմա երբ երեխաներ ունեմ, ես դրանում համոզված եմ: Ես փորձում եմ նմանվել նրան»
| |
|  |
 | |  |
|
|