Понедельник, 23.02.2026, 08:40
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2016 » Июнь » 21 » Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. մեկ մարդ մահացել է, մեկին` տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)
11:22
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. մեկ մարդ մահացել է, մեկին` տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)

Shamshyan.com–ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10- ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի 35/36 տան մոտ գտնվող դիտահորի մոտ քաղաքացիներ կան, որոնց ինքնազգացողությունը վատ է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները դիտահորի միջից դուրս են բերել 2 տղամարդու, որոնցից մեկին՝ փրկարարների օգնությամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն, ցավոք մյուսին, որ նույնպես փրկարարները դուրս բերեցին դիտահորի միջից՝ մահացավ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությաբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորը «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներ էին։ Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Категория: Текст | Просмотров: 2072 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Июнь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz