Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Պեկինի 2008 թվականի օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշների վերստուգումից հետո հրապարակել է այն ծանրորդների անունները, որոնք օգտագործել են արգելված խթանիչներ։ Որակազրկված ծանրորդների թվում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը։ Նա օգտագործել է ստոնեզոլ։ Հռիփսիմեն որակազրկման հստակ ժամկետը հայտնի կդառնա բոլոր փորձանմուշների ստուգման ավարտից հետո։ Արդեն իսկ հայտնի է, որ նա չի մասնակցելու Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերին։ Հիշեցնենք, որ Պեկինի օլիմպիական խաղերում Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Որակազրկված մարզիչկների թվում են այնպիսի հայտնի ծանրորդներ, ինչպիսիք են Իլյա Իլինը, Ալեքսանդրու Դուդողլուն, Նադեժդա Եվստյուխնան։ Բոլորի փորձանմուշներում հայտնաբերվել է ստոնեզոլ։
|