
Այսօր հրաժարական է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ըստ նրա խորհրդականի՝ Կոստանյանը չի կարող պաշտոնավարումը շարունակել ելնելով առողջական խնդիրներից: Թե ինչքանով է այդ պարզաբանումը համապատասխանում իրականությանը՝ առայժմ դժվար է ասել: Միաժամանակ հայտնի է, որ դեռևս ոչ վաղ անցյալում Կոստանյանը առողջական խնդիրների պատճառով տևական ժամանակ դադարեցրել էր պաշտոնավարումը և հոսպիտալացվել: Սակայն, մյուս կողմից, առողջական խնդիրները այն ստանդարտ պատճառաբանությունների շարքում են, որոնք կիրառվում են նման պարագաներում, երբ իրական պատճառները նպատակահարմար չէ ներկայացնել հասարակությանը:
...
Читать дальше »