Пятница, 04.07.2025, 01:18
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 4 » ՇՏԱՊ. Հանուն ժողովրդի հրաժարական. Հալալա քեզ լավ մարդ. Միացավ ժողովրդին. Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել:
14:09
ՇՏԱՊ. Հանուն ժողովրդի հրաժարական. Հալալա քեզ լավ մարդ. Միացավ ժողովրդին. Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել:

Այսօր հրաժարական է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ըստ նրա խորհրդականի՝ Կոստանյանը չի կարող պաշտոնավարումը շարունակել ելնելով առողջական խնդիրներից: Թե ինչքանով է այդ պարզաբանումը համապատասխանում իրականությանը՝ առայժմ դժվար է ասել: Միաժամանակ հայտնի է, որ դեռևս ոչ վաղ անցյալում Կոստանյանը առողջական խնդիրների պատճառով տևական ժամանակ դադարեցրել էր պաշտոնավարումը և հոսպիտալացվել: Սակայն, մյուս կողմից, առողջական խնդիրները այն ստանդարտ պատճառաբանությունների շարքում են, որոնք կիրառվում են նման պարագաներում, երբ իրական պատճառները նպատակահարմար չէ ներկայացնել հասարակությանը:

Բոլոր դեպքերում, հետաքրքրական է, որ գլխավոր դատախազը կամ արդեն նախկին գլխավոր դատախազը պաշտոնավարումից հրաժարվում է Հայաստանի համար չափազանց ուշագրավ մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում ծավալվում են հուլիսի 17-ն ու դրա արձագանքները: Իհարկե, այս իրավիճակում սպասելի էին բոլորովին այլ հրաժարականներ, մասնավորապես ոչ թե Գլխավոր դատախազի կամ դատախազությունից, այլ ավելի շուտ ոստիկանությունից՝ արդեն բոլորի համար հայտնի, տեսանելի և, դժբախտաբար, տասնյակ քաղաքացիների ու լրագրողների համար ծանր շոշափելի պատճառներով:

Բանն այն է, որ մինչ այժմ ծավալված իրադարձություններում գլխավոր դատախազության դերակատարություն առանձնապես չկար, և ըստ այդմ պետք է որ հարցումներ Կոստանյանի հանդեպ չլինեին: Գլխավոր դատախազության դերակատարումը մեծ հաշվով սկսելու էր մոտ ապագայում՝ «Սասնա ծռերի» շուրջ գործընթացի իրավական փուլում: Եվ այս առումով Կոստանյանի հրաժարականն իսկապես ուշագրավ է դառնում՝ առաջացնելով մի շարք հարցեր:

Արդյոք իշխանությու՞նը նրան չի վստահել կարևոր փուլը, թե՞ Կոստանյանն ինքը հրաժարվել է մտնել այդպիսի պատասխանատվության և ծանրաբեռնվածության տակ՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական իմաստով: Չի բացառվում նաև, որ տեղի ունեցողը ընդհանուր առմամբ իշխանության մեջ կատարվող խմորումների դրսևորում է, որ ավելի ակտիվացել են հուլիսի 17-ից հետո:

Ի վերջո, մի բան ակնհայտ է նաև, որ գլխավոր դատախազի համար նոր թեկնածուի հարցն ինքնին առաջ է բերելու ներիշխանական բավականին բուռն գործընթացներ, ինտրիգներ և նոր խմորումներ, դիրքային պայքարի նոր դրսևորումներ:

Категория: Текст | Просмотров: 1085 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz