Пятница, 04.07.2025, 08:47
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 31 » Երևանում աները «կիսլատա» է լցրել երեխային տեսակցելու համար իրենց տուն եկած նախկին փեսայի դեմքին
22:16
Երևանում աները «կիսլատա» է լցրել երեխային տեսակցելու համար իրենց տուն եկած նախկին փեսայի դեմքին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Սուքիասյանի գործի դատական քննությունը:

62-ամյա Աշոտ Սուքիասյանը մեղադրվում էր տուժողի՝ իր դստեր նախկին ամուսնու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալը ծծմբական թթու է լցրել նախկին փեսայի դեմքին ու ծանր վնաս է պատճառել նրան՝ չվերականգնվող վնասվածքների, ձախ աչքի տեսողության կորստի ձևով…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Աշոտ Սուքիասյանի տուն է գնացել նրա նախկին փեսան՝ Արտակ Ա.-ն՝ երեխային տեսակցելու նպատակով:

Երեխան քնած է եղել: Աշոտ Սուքիասյանը փեսային առաջարկել է իջնել նկուղում գտնվող իր արհեստանոց: Այնտեղ նրանք սուրճ են խմել, զրուցել են:

«Ելնելով նախկին փեսայի դրսևորած վարքագծից՝ Աշոտ Սուքիասյանն արգելել է Արտակին՝ հետայսու այցելել իրենց տուն ու տեսակցել երեխային»:

Արտակը, ըստ մեղադրանքի, «հակադրվել է, արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է Ա. Սուքիասյանին»: Նա Արտակին ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ վերցրել է ծծմբական թթվով լի տարան ու թթուն լցրել է նախկին փեսայի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Տուժողի՝ 36-ամյա Արտակի դեմքը լիովին աղճատված է ծծմբաթթվի ավերիչ ազդեցությունից: Մի աչքը չկա…

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ծծմբաթթվից վնասվել են տուժողի դեմքը, աչքերը, պարանոցը, վերին վերջույթները, կրծքավանդակը՝ մարմնի 20 %-ին 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ է պատճառվել, քիմիական այրվածքների ձևով նրա առողջությանը կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս է հասցվել:

Դեպքի արդյունքում ծծմբաթթվից վնասվել է նաև թթուն լցնողը՝ Աշոտ Սուքիասյանը: Նա ինքն իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Տուժողն ու ամբաստանյալի դուստրն ամուսնացել էին 2012 թվականին: 2014 թվականին ծնվել է նրանց դուստրը: 2015 թվականի սկզբին ամուսինները բաժանվել են:

Նրանց հարաբերությունները լարված են եղել: Երեխային տեսակցելու համար նախկին կնոջ ծնողների տուն այցելող Արտակը հաճախ վիճաբանել է նախկին կնոջ ու նրա մայրիկի հետ:

Դեպքի օրը Արտակը հերթական անգամ Աշոտ Սուքիասյանի տուն է գնացել՝ իր երեխային տեսակցելու նպատակով…

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Նա նշել է, որ Արտակն իր դստերը անհիմն խանդել է, նրան դաժանորեն է վերաբերվել:

Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ նկուղում Աշոտ Սուքիասյանի և Արտակ Ա.-ի միջև վիճաբանություն է ծագել, մեկը մյուսին անվանել է՝ դաժան: Արտակը շատ է բորբոքվել, վիրավորական խոսքեր է ասել նախկին կնոջ հասցեին: Աշոտ Սուքիասյանը ցանկացել է «սթափեցնել» նրան՝ դեմքին, իր կարծիքով, ջուր լցնելով: Բայց նա ջրով տարայի փոխարեն վերցրել է ծծմբաթթվով լի տարան ու շփոթմամբ, ոչ թե դիտավորությամբ՝ ծծմբաթթու է լցրել Արտակի վրա…

Տուժող Արտակը պնդել է, որ Աշոտ Սուքիասյանն ամեն ինչ նախապես ծրագրել էր: Վստահ լինելով, որ չի կարող ֆիզիկական ուժով կամ այլ միջոցով իրեն վնաս տալ՝ դիմել է այդ քայլին…

Մեղադրանքի կողմի միջնորդությամբ դատակոչված փորձագետը հայտնել է, որ ծծմբական թթուն ունի բնորոշ հոտ, բաց տարայում գտնվելու դեպքում գոլորշիանում է, օդում նրա հոտը զգացվում է: Փորձաքննությանը ներկայացված տարաները՝ ծծմբական թթվով ու ջրով, տարբերվել են. ջուրն ավելի պարզ է, իսկ ծծմբական թթուն ավելի խիտ զանգվածով է:

Դատարանը անհիմն է գնահատել ամբաստանյալի պնդումները, թե ինքը չի իմացել, որ «պայկայի հեղուկը»՝ ծծմբական թթուն, վտանգավոր է մարդու համար և այդ հեղուկը նախկին փեսայի դեմքին է լցրել սխալմամբ՝ ջրի փոխարեն:

Արհեստանոցում դեպքի պահին ծծմբական թթվի հոտ չի եղել, ուրեմն՝ ծծմբական թթուն փակ տարայում է եղել, ոչ թե բաց՝ ինչպես պնդում էր ամբաստանյալը: Թթուն լցնելուց առաջ ամբաստանյալը բացել է տարայի կափարիչը, հետևաբար իմացել է, թե ինչ է լցնում տուժողի դեմքին…

Դատարանը եզրակացրել է, որ Աշոտ Սուքիասյանը նախկին փեսայի առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ էլ վերցրել է սեղանին դրված տարան՝ ծծմբական թթվով լի, ու հենց թթուն դիտավորյալ լցրել է տուժողի դեմքին:

Աշոտ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հուլիսի 9-ից:

Հօգուտ տուժողի՝ ամբաստանյալից կբռնագանձվի 435 հազար դրամ:

Դատարանն առանց քննության է թողել տուժողի ներկայացրած քաղհայցի մնացած մասը՝ 5 միլիոն 840 հազար դրամի չափով: Տուժողը հնարավորություն կունենա այդ մասով իր հայցը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Просмотров: 706 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz