Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
 | |  |
 | Главная » 2016 » Август » 27 » Գողացել է իր տատի ոսկյա զարդերն ու դա թաքցնելու համար սպանել և այրել է նրան
22:11 Գողացել է իր տատի ոսկյա զարդերն ու դա թաքցնելու համար սպանել և այրել է նրան |

Արտառոց դեպք է գրանցվել Երևաում: Ալբերտ Մոմջյանը իր տատիկի հետ մեկ հարկի տակ ապրելու ընթացքում 2014թ. սեպտոմբորի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու սպանել նրան, որից հետո գիշերը` իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել: Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշեց մեղավոր ճանաչել Ալբերտ Մոմջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցա¬գործությունների կատարման մեջ և դաապարտել նրան 21 (քսանմեկ) տարվա ազատազրկման:
|
Просмотров: 279 |
Добавил: hachatryan-narine
| Рейтинг: 0.0/0 |
|  |
 | |  |
|
|