Четверг, 03.07.2025, 12:36
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 27 » Գյումրիում օլիմպիական չեմպիոններին դիմավորել են մեծ շուքով և անակնկալով (տեսանյութեր, լուսանկարներ)
14:22
Գյումրիում օլիմպիական չեմպիոններին դիմավորել են մեծ շուքով և անակնկալով (տեսանյութեր, լուսանկարներ)

Գյումրիում մեծ շուքով, հրավառությամբ ու հպարտությամբ են դիմավորել գյումրեցի օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին և Գոռ Մինասյանին, իսկ հետագայում ևս նրանց համար ընդունելություն կլինի, ինչի վերաբերյալ մանրամասները դեռ որոշված չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: 

«Արթուր Ալեքսանյանի համար պատրաստված անակնկալը սպիտակ արջն էր, ինչպես սպորտում կոչում են նրան: Սպիտակ արջը սպասում էր Սպիտակ Արջին, այն մեր չեմպիոնին դուր եկավ: Երևանից քաղաքապետի և բազմաթիվ գյումրեցիների ուղեկցությամբ հայրենի քաղաք ժամանեցին մեր չեմպիոնները, ում Գյումրիում սպասում էին հարյուրավոր գյումրեցիներ»,- մանրամասնեց փոխքաղաքապետը:
 

Ռուբեն Սանոյանը տեղեկացրեց, որ չեմպիոնները Գյումրի են հասել Ժամը 3:30-ի սահմաններում.« Այդ ժամին էլ Գյումրին արթուն էր, ողջ քաղաքը ոտքի վրա էր նաև ամբողջ ծառայություններով: Ազգային երգ ու պար, կոչեր էին քաղաքում: Գյումրին հաղթական էր»:

Նշենք, որ այս գիշեր Գյումրի ժամանած Արթուր Ալեքսանյանը իրեն դիմավորող գյումրեցիներին ասել էր, իր վաստակած հաղթանակը միայն իրենը չէ.«Այս հաղթանակը միայն իմը չէ, այն բոլորինն է: Մենք միասին ենք հաղթել»: 

Գոռ Մինասյանն էլ շնորհակալություն էր հայտնել իրենց դիմավորողներին և ասել, որ չեմպիոններն ուժեղ են իրենց աջակցողներով.«Մենք ձեզանով ենք ուժեղ: Եթե դուք չլինեիք, մենք այսպիսի հաջողությունների չէինք հասնի: Շնորհակալ ենք, որ այստեղ եք»:


Հիշեցնենք, որ երեկ Բրազիլիայից Հայաստան ժամանած օլիմպիական չեմպիոններին մեծ շուքով Երևանում դիմավորեցին բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


Նշենք, որ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականն հավաքականը նվաճեց 4 մեդալ ՝1 ոսկի և 3 արծաթ:


Հայաստանին ոսկի պարգևել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ արծաթե մեդալ նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Категория: Видео | Просмотров: 212 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz