Пятница, 04.07.2025, 08:04
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 27 » Տղամարդը 8-ամյա աղջկան «Օդնոկլասնիկի» կայքով առաջարկել է պոռնոֆիլմում նկարահանվել
12:58
Տղամարդը 8-ամյա աղջկան «Օդնոկլասնիկի» կայքով առաջարկել է պոռնոֆիլմում նկարահանվել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Դավիթ Փահլևանյանի գործի դատաքննությունը: Դավիթ Փահլևանյանը մեղադրվում է իր համակարգչում և հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու, ակնհայտ 16 տարին չբոլորած անձի հետ անառակաբարո գործողությունների կատարում նախապատրաստելու, պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններին երեխային ներգրավելու փորձի համար:Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Դավիթ Փահլևանյանը 2012 թվականի հուլիս ամսվա ընթացքում համացանցից իր դյուրակիր համակարգչի մեջ է ներբեռնել ու պահպանել մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող 479 ֆիլմ, նկարներ, 9 մուլտֆիլմ: Փահլևանյանը «Նարեկ Համբարձումյան» պայմանական անունով գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում և 2012 թվականի օգոստոսի 18-ին նամակ ուղարկել նույն ցանցում գրանցված 8-ամյա աղջնակին, ներկայացել է որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող անձ, խոստացել վարձատրության դիմաց նկարահանել նրան հատուկ ֆիլմերում ու սերիալներում:

Օգոստոսի 18-ից 22-ը Դավիթ Փահլևանյանը «ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ» է կատարել ինտերնետային նամակագրության միջոցով՝ երեխային գրելով տղամարդու և մանկահասակ աղջկա միջև սեռական հարաբերությունների ձևերի, տղամարդու և կնոջ սեռական օրգանների նշանակության մասին, համոզել է, որ հանդիպեն, իր գրած երեք պոռնկագրական բնույթի սցենարներով փորձեր կատարեն և սկսեն նկարահանումները: Սցենարները նախապես ուղարկել է, որ երեխան լավ սերտի ու նկարահանումներին պատրաստ լինի:Հանդիպումը նշանակվել է օգոստոսի 22-ին, ժամը 16-ին, երեխայի շենքի ամենավերին հարկում, որ «փորձերը» ու «նկարահանումը» կատարեն տանիքում: Փահլևանյանի հետ ամբողջ ժամանակ նամակագրությունը վարել է ոչ թե երեխան, այլ երեխայի մայրը: Վերջինս ցանկացել է բացահայտել իր երեխայի նկատմամբ «ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ» կատարողին, միաժամանակ ահազանգել է ոստիկանություն: Հանդիպման օրը Փահլևանյանը շտապել է ժամադրավայր, սակայն ֆիլմ նկարահանել չի կարողացել, որովհետև այնտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:Դավիթ Փահլևանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Դատաքննական ցուցմունքում ամբաստանյալն ասաց, թե նպատակ է ունեցել սոցիալական ցանցում ծանոթանալ անբարոյական կնոջ հետ, սեռական հարաբերություններ ունենալ: «Ես հարյուր տոկոսով գիտեի, որ ութ տարեկանի անունից տարիքով կին է գրում»,- ասաց ամբաստանյալը:Նա հայտարարեց, թե շփումը շարունակել է այդ չափահաս, իր կարծիքով՝ անբարոյական կնոջը ձեռ առնելու նպատակով:Այսօր Դավիթ Փահլևանյանի շահերի պաշտպան Գայանե Խաչատրյանը միջնորդեց, որ դատարանը դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակի իր պաշտպանյալի նկատմամբ: Նախորդ դատական նիստին Դավիթ Փահլևանյանը հայտարարել էր. «Եթե իմանայի, որ իսկապես անչափահասի հետ եմ շփվում, չէի հանդիպի: Միայն հոգեկան հիվանդություն կամ շեղում ունեցողը կարող էր երեխայի հետ այդ մտքով հանդիպել: Իսկ ես առողջ եմ»: Մեր զրույցի ժամանակ փաստաբանն ասաց, թե նախաքննության ժամանակ էլ է կատարել նույն միջնորդությունը, սակայն քննիչը մերժել է այն՝ պատճառաբանելով անհիմն լինելը: Հիմա միջնորդությունն արել է ոչ թե իր պաշտպանյալի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնելու պատճառով, նրա մոտ հիվանդություն կամ շեղում ի հայտ բերելու սպասելիքով, այլ՝ ակնկալիքով, որ նրա առողջ լինելու, որևէ շեղում չունենալու վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը կնպաստի մեղսագրված արարքի համար Փահլևանյանի արդարացմանը:Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Նախագահողը նշեց, որ կատարված քննության, քրեական գործի նյութերի հետազոտման արդյունքում որևէ կասկած չի առաջացել, թե ամբաստանյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ընդգծվեց Փահլևանյանի վերոհիշյալ դիրքորոշումը, թե ի սկզբանե համոզված է եղել, որ շփվում է չափահաս ու անբարոյական կնոջ հետ: Եթե ամբաստանյալն ասեր, որ համացանցում շփվել ու մեղսագրված նպատակներով ցանկացել է հանդիպել հատկապես ութ տարեկան երեխայի հետ, ըստ նախագահողի՝ պաշտպանի միջնորդությունը կբավարարվեր ու կնշանակվեր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Պաշտպանի մյուս միջնորդությունը վերաբերում էր նախաքննության ժամանակ կատարված դատահամակարգչատեխնիկական և մշակութաբանական փորձաքննությանը: Եթե մինչև դատաքննությունն սկսվելը պաշտպանը միջնորդում էր լրացուցիչ փորձաքննություն անցկացնել, քանի որ կատարվածը, իր կարծիքով, թերի է եղել, ապա այսօր Գայանե Խաչատրյանը միջնորդեց հիշյալ փորձաքննության եզրակացությունը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց: Ըստ պաշտպանի՝ հիշյալ եզրակացության մեջ նշված է, որ Փահլևանյանի համակարգչում առկա պոռնկագրական նյութերը ներբեռնված են 2012 թվականի նոյեմբերի 28-ին, մինչդեռ այդ ժամանակ Փահլևանյանը նախնական կալանքի տակ էր, իսկ նրա համակարգիչը՝ նախաքննական մարմնի տրամադրության տակ: Պաշտպանն ասաց, թե անթույլատրելի ապացույցը ձեռք է բերվել «արգելված գործողություններով»:Մեղադրողը հարցրեց. «Կոնկրետ ի՞նչ գործողություններով», և հավելեց, թե ցանկանում է, որ պաշտպանը հստակեցնի՝ ինչ արգելված գործողություններ նկատի ունի, որպեսզի ինքը կարողանա ներկայացնել իր կոնկրետ առարկությունը: Պաշտպանը կարծիք հայտնեց, թե պոռնոնյութեր պարունակող ֆայլերը Փահլևանյանի համակարգիչ են ներբեռնվել այլ անձանց կողմից:Մեղադրողը առարկեց. «Միանշանակ դեմ եմ»: Ըստ դատախազի՝ պաշտպանի ենթադրությունը մերկապարանոց էր. ո՞ւմ կողմից կարող էին ներբեռնված լինել նյութերը, երբ համակարգիչը հանձնված է եղել փորձագետներին: «Մեղադրանքը հիմնավորելը մեղադրողի պարտականությունն է»,- ասաց պաշտպանը: Նախագահողը հայտարարեց, որ հիշյալ փորձագիտական եզրակացությունը անթույլատրելի ապացույց ճանաչելու՝ պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում: Պաշտպանի առարկումին ի պատասխան՝ նախագահողը նշեց, որ ըստ իր աշխատաոճի՝ դատաքննության ժամանակ ապացույցներին գնահատական չի տալիս, դրանք խորհրդակցական սենյակում գնահատում է իրենց համակցության մեջ: Կողմերը այլ միջնորդություններ չարեցին: Մինչև դատաքննության ավարտը հայտարարելը նախագահողը հայտնեց, որ դատարանը իր նախաձեռնությամբ որոշում է հրավիրել ու հարցաքննել դատահամակարգչատեխնիկական և մշակութաբանական փորձաքննությունն անցկացրած փորձագետներին՝ Փահլևանյանի համակարգչում առկա նյութերի ներբեռնման ամսաթվի հետ կապված հարցերի շուրջ: Ըստ մեղադրանքի՝ Փահլևանյանն այդ նյութերը իր դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնել էր 2012 թվականի հուլիս ամսվա ընթացքում: Ըստ պաշտպանի՝ փորձագիտական եզրակացության մեջ նշված է, թե նյութերը ներբեռնվել են նոյեմբերի 28-ին: Միայն փորձաքննությունն անցկացրած մասնագետները կարող են լույս սփռել ամսաթվային այս կարևոր անհամապատասխանության վրա

 

Просмотров: 1159 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz