
Վերջին տարիների ընթացքում Գինեսի ռեկորդների գիրքը համալրվել է նոր ու հետաքրքիր ռեկորդներով: Դրանց թվում է նաև աշխարհի ամենամեծ և երկար քիթը: Այս տիտղոսը նվաճել է Թուրքիայի բնակիչ Մեհմետ Օզուրեկը, ում քիթն ամենաերկարն է աշխարհում: Մեհմետի քիթը պաշտոնապես չափելուց հետո պարզվել է, որ այն ունի 8,8 սմ երկարություն, բայց ամենահետաքրքիրն այն է, որ քիթը շարունակում է երկարել: Նշենք, որ ավելի քան 50 տարի է աշխարհում ժամանակ առ ժամանակ անցկացվում են ամենամեծ և երկար քիթ մրցույթներ, կա նույնիսկ ակումբ, որտեղ նրանք հավաքվում են:


|