Пятница, 04.07.2025, 01:36
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 26 » Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված Պետրոսյանը ձերբակալվել Է երկու ամսով
18:27
Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված Պետրոսյանը ձերբակալվել Է երկու ամսով

Մոսկվայի Պրեսնյայի շրջանային դատարանը մինչեւ հոկտեմբերի 24-ը ձերբակալել Է ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին, որը մեղադրվում Է Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկի» մասնաճյուղի գրավման մեջ:

Այսպիսով, բավարարվել Է հետաքննության միջնորդությունը:

«Հետաքննության միջնորդությունը բավարարել, Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցն ընտրել երկու ամսով՝ այսինքն մինչեւ հոկտեմբերի 24-ը կալանքի տակ վերցնելը»,-վճիռը հրապարակել Է դատավոր Թերեզա Ժրեբեցը:Պետրոսյանը մեղադրվում Է ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով («երկու եւ ավելի անձանց պատանդ վերցնելը առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ»), որը ազատազրկում Է նախատեսում 6-ից մինչեւ 15 տարի ժամկետով: Արամ Պետրոսյանը դատարանում խոստացել Է, որ իր արտոնագրերը կնվիրի պետությանը, եթե իրեն չձերբակալեն: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Ես 32 արտոնագիր ունեմ, հինգ հեղինակային իրավունք: Ես թմրամոլ չեմ, հարբեցող չեմ, այլ գաղափարական աշխատող: Եթե դուք իմ նկատմամբ չընտրեք մեկուսացումը, եմ իմ նախագծերը կտամ պետությանը»,-ասել Է Պետրոսյանը: «Ես խնդրում եմ ձեզ որպես մարդը մարդուն՝ ինձ ազատության մեջ թողեք»,-ասել Է նա՝ դիմելով դատավորին:

Դատավճռի հրապարակումից հետո Արամ Պետրոսյանը հայտարարել Է, որ «այսօրվանից չոր հացադուլ Է հայտարարում»:

Օգոստոսի 24-ի երեկոյան ոստիկանությանը հայտնել են, որ անհայտ մի տղամարդ Մոսկվայի կենտրոնում պատանդներ Է պահում Սիթիբանկի բաժանմունքում: Հետաքննության վարկածով Պետրոսյանը պատանդ Էր վերցրել չորս մարդու՝ սպառնալով պայթեցնել ուղղանկյուն մի առարկա, որը նման Էր պայթուցիկ սարքի եւ գտնվում Էր նրա կրծքին: Մի քանի ժամից նա բաց Է թողել բոլոր պատանդներին եւ դուրս եկել շենքից: Հետաքննության ժամանակ Պետրոսյանը պարզաբանել Է, թե ուզում Էր ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա եւ չԷր ցանկանում սպանել պատանդներին: Այնուհետեւ նա ամբողջությամբ ընդուն ել Է մեղքը:

Որպես առաջնահերթ դրդապատճառ քննիչները դիտարկում են գործարարի ծանր ֆինանսական վիճակը եւ տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարինությունը: Ինչպես ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր, Պետրոսյանը չորս տարի առաջ բիզնեսի հետ կապված խնդիրներ Է ունեցել եւ պարտքերի տակ ընկել: Աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից Պետրոսյանը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցմանը միտված նախաձեռնություններ Էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: «Ամենայն հանավանականությամբ, ոչ մի պատա սխան չստանալով, նա որոշել Է իր վրա ուշադրություն գրավել՝ հարձակում կատարելով բանկի վրա»,-ասել Է աղբյուրը:

Просмотров: 96 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz