Суббота, 05.07.2025, 05:10
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 26 » Ադրբեջանում զբոսաշրջիկներին արգելել են շորտեր կրել
11:25
Ադրբեջանում զբոսաշրջիկներին արգելել են շորտեր կրել

 

Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանի Լահիչ (Նովխանա) ավանի ղեկավարությունը զբոսաշրջիկ տղամարդկանց արգելել է հանրության մեջ հայտնվել շորտերով, ինչի մասին զգուշացնող հայտարարություն է տեղադրել սոցիալական ցանցերում:

Հայտարարության մեջ ավանի ղեկավարությունը զբոսաշրջիկներին կոչ է անում հետեւել ավանդույթներին, ինչպես նաեւ խստորեն արգելում է ավանի տարածքում շրջել շորտերով:

Ըստ կայքի' Ադրբեջանում տղամարդկանց կողմից շորտ կրելը համարվում է ոչ կուլտուրական եւ ոչ քաղաքակիրթ վարք, ինչի համար կարելի է արժանանալ հարազատների, ընկերների եւ անգամ անցորդների դժգոհությանը:

Ադրբեջանի «Մուասիր Մուսավաթ» (Արդի Մուսավաթ) կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը, որը հայտնի է իր անհեթեթ եւ զավեշտալի հայտարարություններով, մեկնաբանելով Ադրբեջանի Նովխանա ավանում շորտերն արգելելու մասին լուրը, հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում շորտ կրող տղամարդկանց:

«Ադրբեջանցի քաղաքական գործիչները չպետք է ամոթ զգան, այլ հակառակը, պետք է արձագանքեն այդ հարցին: Կարգին մարդիկ շորտ չեն կրի: Օրինակ, շորտ կրող տղամարդկանց պետք է շվացնել, կանգնեցնել եւ ծաղրել, նրանց ոտքերի վրա ծծմբաթթու լցնել, որպեսզի նրանք մեղա գան եւ այլեւս շորտեր չհանգնեն», -ասել է «ժամանակակից» ադրբեջանցի կուսակցապետը:

Просмотров: 126 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz