Пятница, 04.07.2025, 04:58
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 25 » Թալիշում անվտանգության երաշխիքներ չկան, վերաբնակեցում չի կատարվում․ գյուղապետ (տեսանյութ)
21:58
Թալիշում անվտանգության երաշխիքներ չկան, վերաբնակեցում չի կատարվում․ գյուղապետ (տեսանյութ)

Թալիշում վերաբնակեցում կազմակերպելու համար այսօր բացարձակապես ոչինչ չի կատարվում։ Դա կապված է անվտանգության երաշխիքների հետ, որոնք բացակայում են, իսկ ավերվածությունները երկրորդ պլան են մղվում։ 

Այս մասին  ցավով նշեց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը։ 

 

«Ես վերջնական չեմ համարում, որ մենք Թալիշը կորցրել ենք։ Ես առավել քան համոզված եմ, որ, եթե ոչ ապագայում, ապա տարիներ հետո նորից մենք հետ կգնանք Թալիշ»,- ասաց գյուղապետը։ Վերջինս թալիշեցի մոտ 22 ընտանիքի հետ ժամանակավոր բնակվում է Ալաշանում, որտեղ շուտով դպրոց կբացվի, որպեսզի դպրոցահասակ երեխաները կարողանան սեպտեմբերին դպրոց գնալ։ 

Գյուղապետի խոսքով՝ թալիշեցիները հիմնականում բնակություն են հաստատել ՀՀ-ում, Արցախի տարբեր շրջաններում։ Թալիշեցիները Հայաստանում նախընտրել են Չարենցավանը։ 

Պետրոսյանը նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը թալիշցիներին ամեն ամիս դրամական օգնություն է ցուցաբերում, մոտ՝ 70 հազար դրամի չափով։ «Կարծում եմ այդ օգնությունը բավականին տեղին է։ Որոշակի օգնություն սննդի հետ կապված սոցապնախարարությունն է անում, վարչակազմն է անում և այլն»,- հավելեց գյուղապետը։ 

Վիլեն Պետրոսյանը, հիշելով գյուղի հրետակոծումը, պատմում է՝ իրենք բացարձակապես չեն սպասել, որ պատերազմը կարող է գյուղից սկսվել։ Ապրիլի 2-ին էլ իր ծննդյան օրն էր, որին, գյուղապետի խոսքով, պատրաստվել էին մեծ շուքով նշել։ 

Քրիստինա Աղալարյան

Просмотров: 95 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz