
Bugatti մակնիշի 57 SC Atlantic մոդելն այսօր համարվում է երկրագնդի ամենաթանկ աբտոմեքենան:
Ավտոմեքենայի արժեքը կազմում է 30 միլիոն դոլար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիոջոցներին, 1936թ.-ին Bugatti-ին արտադրել էր այդպիսի 4 մեքենա, որոնցից այժմ մնացել են ընդամենը երկուսը:
Դրանցից մեկն այսօր պատկանում է հագուստի դիզայներ Ռալֆ Լորնեին, իսկ մյուսը զարդարում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի «Մուլին» թանգարանը: Մեքենայի սեփականատիրոջ անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ 2010թ.-ին աճուրդի ժամանակ նա մեքենայի համար վճարել է 30 միլիոն դոլար:
Մեքենայում տեղադրված է 3.2 լիտր տարողությամբ շարժիչ` 210 ձիաուժ հզորությամբ, որը նույնիսկ այսօր վատ ցուցանիշ չի համարվում:
|