Пятница, 04.07.2025, 01:43
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 24 » Պերմյակովին կարող են տեղափոխել Ռուսաստան
11:17
Պերմյակովին կարող են տեղափոխել Ռուսաստան

 Ավետիսյանների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված 102-րդ ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը կարող է տեղափոխվել ՌԴ՝ պատիժը կրելու:

Այդ մասին է գրում «Ինտերֆաքսը», արդարադատության շրջանակներում աղբյուրներին հղում անելով:

«Այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի, նա կարող է ռուսական դատարան դիմում գրել՝ հայրենիքում պատիժը կրելու խնդրանքով: Դատարանը հաստատում է դատավճիռն ու ուղարկում ՌԴ արդարադատության նախարարություն՝ կատարման», - ասել է աղբյուրը, նշելով, որ համապատասխան իրավապայմանագրային հիմքեր կան:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց, Գյումրիում էլ ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան:

Վալերի Պերմյակովը նաև դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով:

Просмотров: 86 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz