Пятница, 04.07.2025, 11:04
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 24 » 7 օգտակար խորամանկություն, որ պետք կգա Viber-ի յուրաքանչյուր օգտատիրոջ
10:29
7 օգտակար խորամանկություն, որ պետք կգա Viber-ի յուրաքանչյուր օգտատիրոջ

Takprosto.cc կայքը մի քանի խորհուրդ է ներկայացրել բոլոր նրանց, ովքեր օգտվում են Viber-ի ծառայություններից:
1. Ծածկեք տեղեկությունն այն մասին, թե երբ եք օնլայն եղել: Մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность») և անջատեք «Օնլայն» կոճակը («Share online status», «В сети»): Նույնիսկ, եթե Viber մտնեք, այդ մասին ոչ ոք չի իմանա:
2. Ծածկեք հաղորդագրությունները տեսնելու մասին տեղեկությունը: Որպեսզի զրուցակիցը չիմանա, որ դուք կարդացել եք հաղորդագրությունը, մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность») և անջատեք հաղորդագրությունը տեսնելու մասին տեղեկությունը («Send seen status»):
3. Մի լցրեք հեռախոսի հիշողությունը: Viber-ով ուղարկված լուսանկարներն ու տեսանյութերն ավտոմատ պահպանվում են հեռախոսի մեջ: Հեռախոսի հիշողությունը չլցնելու համար կարող եք անջատել այդ ֆունկցիան: Մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Մեդիա» հատվածը («Media», « «Мультимедиа») և անջատեք «Պահպանել» ֆունկցիան («Save to gallery», «Сохранять в галерею»):
4. Հաղորդագրություններն ուղարկեք ձեր էլեկտրոնային հասցեին:Խոսակցությունը պահպանելու համար այն ուղարկեք ձեր էլեկտրոնային հասցեին: Մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Զանգեր և հաղորդագրություններ» («Calls and Messages», «Вызовы и сообщения»), ընտրեք «Ուղարկել հաղորդագրությունների պատմությունը» («Email message history», «Отправить журнал сообщений»):
5. Փակեք պրոֆիլի նկարն անծանոթ օգտատերերից: Եթե չեք ցանկանում, որ բոլոր օգտատերերը տեսնեն պրոֆիլի նկարը, մտեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность»), անջատեք «Ցույց տալ նկարը» («Show your photo», «Фото профиля»):
6. Ջնջեք «օգտագործում է հավելվածը» գրությունը: Գրեթե բոլոր հավելվածները, որոնք ներբեռնում եք ձեր հեռախոսի մեջ, սինքրոնացվում են Viber-ի հետ: Այդպիսով դրանք հասանելի են դառնում ձեր մյուս կոնտակտների համար: Այս ֆունկցիան անջատելու համար մտեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность»), անջատեք «Օգտագործում է հավելվածը» կոճակը («Share online status», «Использует приложение»):
7. Գաղտնաբառ ընտրեք: Եթե չեք ցանկանում, որ որևէ մեկը կարդա ձեր նամակները, կարող եք գաղտնաբառ ընտրել: Հենց Viber-ն այդպիսի ֆունկցիա չունի, սակայն այդպիսի ծրագիր կարող եք հեշտությամբ ներբեռնել  App Store-ից:
Категория: Текст | Просмотров: 641 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz