
Հայտնի գիտնական Ալբերտ Էյնշտեյնը ոչ միայն հանճարեղ ֆիզիկոս էր, այլև հեղինակավոր փիլիսոփա: Էյնշտեյնը հոյակապ հասկանում էր, թե ինչպես պետք է ապրել և գործառնել հաջողության հասնելու համար: Նրա կողմից մշակված կանոններն արդի են նաև մեր ժամանակներում:
1.Երբեք չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Դա իսկապես այդպես է, միայն սխալներն են երաշխավորում նոր փորձառության և գիտելիքների ձեռքբերումը: Սխալներ գործելու վախը ծնում է անգործություն, որն էլ արգելակում է զարգացումը:
2.Կրթությունը այն է, ինչ մնում է նրանից հետո, երբ մոռանում ենք այն ամենն, ինչ մեզ սովորեցրել էին դպրոցում: Մենք հիշում ենք միայն այն, ինչն ինքնուրույն ենք ուսանել:
3.Երևակայությունը գիտելիքներից լավ է: Գիտելիքները սահմանափակ են, իսկ երևակայությանը պատկանում է ողջ աշխարհը:
4.Ստեղծագործական գործունեության գաղտնիքը ներշնչանքի աղբյուրները գաղտնի պահելու մեջ է: Ձեր մտքերն ու գաղափարները միշտ պետք է ուրույն լինեն:
5.Մարդու արժեքը կայանում է նրանում, թե ինչերի նա կարող է հասնել: Պետք է փորձել աշխարհին հնարավորինս շատ տալ, այդ դեպքում նաև շատ կստանաք:
6.Կարելի է ապրել այնպես, թե այս աշխարհում հրաշքներ չեն լինում և հակառակը` մտածել, որ ամեն ինչ այս աշխարհում հրաշք է: Առաջին դեպքում ոչ ոք չի խանգարի ձեզ անել այն, ինչ ցանկանում եք, իսկ երկրորդ դեպքում` դուք վայելելու եք կյանքի գեղեցկության ցանկացած դրսևորում:
7.Երևակայության ու երազելու պարգևն ավելին է, քան աբստրակտ մտածելու ունակությունը: Երազանքները խթանում են մարդկանց ձգտումն իրենց նպատակին:
8.Նախ պետք է սովորել խաղի կանոնները և հետո նոր փորձել բոլորից լավ խաղալ:
9.Հետաքրքրասիրությունն ու հարցեր տալու ունակությունը հարկավոր է յուրաքանչյուր մարդուն: Մի´ վախեցեք հիմարի տպավորություն թողնել, հարցեր տալիս են հենց խելացի մարդիկ:
|