
Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող տղամարդն ինքնասպանություն է գործել:
Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, 45-ամյա Վարդան Եսայանի դին հայտնաբերվել է Դիլիջանի Շամախյան
թաղամասի Խնձորուկ հանդամասում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ:
Նշենք, որ Վարդան Եսայանը գտնվում էր հետախուզման մեջ:
|