Пятница, 04.07.2025, 11:30
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 22 » Գյումրիում խառն են
20:33
Գյումրիում խառն են

 

Ասում են՝ աշուն է գալու, թեժ է լինելու։ Հատկապես Գյումրիում։ ՏԻմ ընտրություններն են հոկտեմբերի 2-ին, որին մասնակցել, կարծեք թե, ցանկանում են շատերը։

Վկա է այն կուսակցությունների թիվը, որոնք ստեղծվում են այս օրերին՝ «ԳԱԼԱ», «Գյումրեցու ոգի», «Գործարար»... ցանկը մեծ է։

Գյումրու քաղաքապետի աթոռն ու ավագանու անդամ լինելու ցանկությունը ձգում է շատերին։

Առաջադրված կուսակցություններից ընտրվելու է 33 հոգուց բաղկացած ավագանի, որի կազմից ավագանին առաջարկելու է քաղաքապետի թեկնածու։

Ո՞վ է լինելու այն միակը, ում բաժին կհասնի դեռ Վարդան Ղուկասյանի օրոք կառուցված շքեղ քաղաքապետարանի շենքն ու հարմարավետ աշխատասենյակը։

Երբ զրուցում ես գյումրեցիների հետ, հասկանում ես, որ վերջին նորելուկների հետ շատ հույսեր չեն կապվում, ճիշտ այնպես ինչպես չեն հուսադրում քաղաքական երկար ճանապարհ չանցած կուսակցությունների ներկայացուցիչները։

Ստացվու՞մ է, որ գյումրեցին ցանկանում է պաշտոնին տեսնել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

Բնավ ոչ, և բարև պարադոքս։

Գյումրեցին ցանկանում է իր դարդ ու ցավով ապրողին, գյումրեցին ցանկանում է ազատ ու թափանցիկ ընտրություններ, գյումրեցին ցանկանում է...

Գիտեք, եթե նրանք ցանկանում են, ապա անում են՝ փաստացի դեպքեր կան, երբ իշխանությունը պարտվել է հենց այնտեղ, բայց և երկրին ղեկավարում է իշխանությունը։

Կրկին պարադոքս։

Խառն է Գյումրիում։

Ճիշտ այնպես, ինչպես խառն են թեկնածուների մասնագիտությունները։

Էլ բժիշկ ու մանկավարժ, էլ լրագրող ու քաղաքական մեկնաբան, էլ...

Տեսնես ինչ մեղր է քսած քաղաքապետի աթոռին, որ այն տենչում են բոլորը։ Հիմա կասեք, թե բա պաշտոն է, թե բա փող է, բայց այդ աթոռին հասնելու համար հստակ անցած ճանապարհ է հարկավոր, որն ունի գործողն ու որին չեն ընդունում մեծ թվով գյումրեցիներ։
Մի բան հստակ կարող եմ ասել, որ այս քայլով փոշիանում են ընդդիմադիր գյումրեցիների ձայները, որովհետև քիչ-միչ սրան ու նրան ընտրելով (դե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով) երևի թե զգալի տոկոսով հաղթող կճանաչվի Բալասանյանը։

Իսկ եթե լիներ մեկ ընդդիմադիր, ապա հաստատ այն հաղթողն էր լինելու։

Հիշեք նախագահական ընտրությունները, երբ գյումրեցին ուղղակի ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որ չընտրվեր նախագահ Սարգսյանը։

Ու եթե այն դեպքում շիրակցիների խոսքը միակը չէր, ապա այս պարագայում հենց իրենց ընտրությունն է։

Իսկ միգուցե սա միտումնավոր քայլ է՝ իսկական ընդդիմադիրին հետևում թողնելու համար։

Իհարկե դեռ դժվար է նշել, թե ով է իրականը։

Просмотров: 77 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz