
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրությունում, գրում է tert.am-ը հղում անելով՝ ТАСС-ին:
Գերատեսչության տվյալներով՝ «օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման փաստի առիթով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի»:
Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, «ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան»:
|