Пятница, 04.07.2025, 12:17
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 17 » Ռիո-2016. Գոռ Մինասյանը նվաճեց Հայաստանի երրորդ արծաթե մեդալը
13:01
Ռիո-2016. Գոռ Մինասյանը նվաճեց Հայաստանի երրորդ արծաթե մեդալը

  Գերծանր քաշային ծանրորդ, գյումրեցի Գոռ Մինասյանը նվաճեց Հայաստանի չորրորդ մեդալը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: 22-ամյա ծանրորդը երկրորդ տեղը գրավեց +105 կգ քաշային կարգում, որտեղ հանդես եկավ նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը, որը բավարարվեց չորրորդ տեղով:

    Պոկում վարժությունում հայ ծանրորդներն արդյունավետ կատարեցին բոլոր մոտեցումները: Գոռ Մինասյանը 210 կգ-ով գրանցեց երրորդ արդյունքը, իսկ 26-ամյա Ալեքսանյանը 6-րդն էր 195 կգ-ով: Պոկում վարժությունում 216 կգ արդյունքով հաղթեց իրանցի Բեհդադ Սալիմիկորդաբասին, որը սահմանեց աշխարհի ռեկորդ, բայց հետո զրո ստացավ հրում վարժությունում: Տեղեկացնում է sport.am-ը:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 241 կգ եւ երկամարտի 451 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Ռուբեն Ալեքսանյանի երկամարտի արդյունքն էր 440 կգ, իսկ այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն, որը երկամարտում գրանցեց 473 կգ՝ սահմանելով աշխարհի ռեկորդ:

       Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Ռիո-2016-ում նվաճել էր նաև մեկ ոսկե և 2 արծաթե մեդալ: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում եւ բավարարվել արծաթե մեդալով: 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էլ օգոստոսի 15-ին երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը:

       Ռիո-2016, ծանրամարտ

Տղամարդիկ, +105 կգ

1. Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 473 կգ (պոկում՝ 215+ հրում՝ 258)

2. Գոռ Մինասյան (Հայաստան)՝ 451 կգ (210+241)

3. Իրակլի Տուրմանիձե (Վրաստան)՝ 448 կգ (207+241)

 4. Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 440 կգ (195+245)

Категория: Текст | Просмотров: 82 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz