Суббота, 05.07.2025, 21:56
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 13 » Առեղծվածային դեպք Երևանում
13:20
Առեղծվածային դեպք Երևանում

Երեկ՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի 50 շենքի բակում Mercedes մակնիշի 17 DR 700 համարանիշի ավտոմեքնայի վրա քաղաքացի կա և նրան հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը վիրավոր քաղաքացուն՝ 36-ամյա Կարեն Միքայելյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կ. Միքայելյանը 9-րդ հարկից վայր է ընկել, սակայն ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում էլ պարզվելու է՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, ինքնասպանություն, թե սպանության փորձ։

Տեղում աշխատել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արամ Մանասյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Категория: Текст | Просмотров: 114 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz