
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն ֆեյսբուքյան իր էջում Պավլիկ Մանուկյանի վիրահատության վերաբերյալ գրառում է կատարել, որում ասվում է.
«Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է: Հիշում եք, Պավլիկի ոտքերին կրակել են գնդացրից, այսինքն ի սկզբանե կար միտումը:
Ի դեպ, պատմողը բավականին մոտ առնչություններ ունի իշխանության շրջանակների հետ և պնդում էր իր տեղեկության հավաստիությունը:
Ամեն դեպքում ինձ շատ իրական թվաց այս պատմությունը, և ես սարսափ ապրեցի մարդուն ոչնչացնելու այսպիսի ցանկությունից»
|