Пятница, 04.07.2025, 00:50
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 9 » Զինվորը քնած համածառայակցի կիսավարտիքն իջեցրել ու սեռական բնույթի գործողություններ է կատարել
15:36
Զինվորը քնած համածառայակցի կիսավարտիքն իջեցրել ու սեռական բնույթի գործողություններ է կատարել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է նախկին զինծառայող Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, 20-ամյա Ա.-ն խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում համածառայող կրտսեր սերժանտ Ս.-ին հալածել է՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: Տուժողը, ըստ մեղադրանքի, 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, գիշերվա ժամը 3-ին վաշտի ննջարանում քնած է եղել, նրա՝ անօգնական վիճակում գտնվելուց օգտվելով, նրա կամքին հակառակ՝ Ա.-ն իջեցրել է նրա կիսավարտիքը ու կատարել է ձեռնաշարժություն: Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին և 139 հոդվածի 1-ին մասերով: Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Ա.-ն, ում խափանման միջոցը կալանավորումն էր, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով: Տուժող Ս.-ն դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ ամբաստանյալի նկատմամբ ինքը պահանջ, բողոք չունի: Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը բնութագրվել է դրական, նախկինում դատված չի եղել, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է ու հաշտվել տուժողի հետ: Ամբաստանյալ Ա.-ն մեղավոր է ճանաչվել և վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի 3 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել ու պատժից հանվել է ամբաստանյալի՝ կալանքի տակ գտնվելու 4 ամիս 3 օր ժամկետը, ու սահմանվել է 2 տարի 10 ամիս 27 օր ազատազրկման: Ա.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Ամբաստանյալ Ա.-ն անհապաղ ազատ է արձակվել կալանքից դատարանի դահլիճում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը՝ պահանջելով պատժի մասով փոփոխել դատավճիռը, ամբաստանյալ Ա.-ին դատապարտել իրական ազատազրկման՝ վերացնելով նրա նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը:

Категория: Текст | Просмотров: 673 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz