Пятница, 04.07.2025, 14:34
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 9 » Ինչո՞ւ մանկատան բազմաթիվ նորածիններ ձայն չէին հանում. պատմություն, որը կստիպի հուզվել բոլորին
13:56
Ինչո՞ւ մանկատան բազմաթիվ նորածիններ ձայն չէին հանում. պատմություն, որը կստիպի հուզվել բոլորին

Չելսիից մի կին՝ Դայնան, ով վերջերս բավական բարդ ծննդաբերությունից հետո դարձել է առողջ փոքրիկի երջանիկ մայր, պատմել է մի դեպք, որը չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին: Դայնայի խոսքով՝ նա մի անգամ ամուսնու հետ գնացել է եկեղեցի, որտեղ մի միսիոներ պատմել է իր տեսած սրտաճմլիկ պատմությունը: Դայնան պատմում է. «Նա (միսիոները) հաճախ էր այցելում մանկատներ և այդ այցելություններից մեկը շատ ավելի մեծ տպավորություն է գործել նրա վրա: Այդ անգամ նա մտավ նորածինների սենյակ և չհավատաց իր ականջներին: Սենյակում կար մոտ 100 սայլակ, բայց երեխաներից ոչ մեկն անգամ ձայն չէր հանում, ինչն այնքան բնորոշ չէր փոքրիկ երեխաներին, որ մթնոլորտը թվում էր տարօրինակ և նույնիսկ զարհուրելի: Այդ ժամանակ միսիոները հարցրել է դայակին, թե ինչո՞ւ է սենյակում այդքան լուռ և կինը տվել է այնպիսի պատասխան, որը լսելիս յուրաքանչյուրի մարմնով սարսուռ կանցներ»:

 

Դայինայի խոսքով՝ կինը, թախիծն աչքերում, նայել է և պատասխանել. «Մեզ մոտ հայտնվելիս՝ սկզբնական շրջանում նրանք անընդհատ լաց են լինում: Բայց անցնում է ժամ, երկու ժամ, մեկ օր, մեկ շաբաթ և նրանք հանգստանում են, քանի որ հասկանում են, որ ոչ մեկը չի գա…»:

 

Մանկատուն ընկած երեխաները հասկանում են, որ ո՛չ հինգ րոպե անց, ո՛չ էլ մեկ ժամ անց նրանց մոտ ոչ մեկը չի գա և հնարավոր է, որ երբեք էլ չգա:«Այս խոսքերից հետո սիրտս կարծես կանգ առավ: Ես ինձ խոսք տվեցի, որ միշտ կգնամ երեխայիս մոտ: Ես վերադարձա տուն, ամուր գրկեցի դստերս և խոստացա, որ կգամ նույնիսկ գիշերը, եթե լսեմ նրա լացի ձայնը: Խոստացա, որ ամուսնուս հետ միշտ կլինենք նրա կողքին և կաջակցենք ցանկացած իրավիճակում, կսիրենք մեր դստերը և կդառնանք նրա համար ամենաապահով ապաստանն ու աշխարհի ամենահարմարավետ վայրը: Խոստացա, որ միշտ կլինենք նրա հետ», - եզրափակեց  Դայանան:

Категория: Текст | Просмотров: 218 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz