Пятница, 04.07.2025, 19:00
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Август » 5 » ԺԱՄԵՐ ԱՌԱՋ... Որն է եղել 20-ամյա Մկրտիչի ցած նետվելու պատճառը
07:31
ԺԱՄԵՐ ԱՌԱՋ... Որն է եղել 20-ամյա Մկրտիչի ցած նետվելու պատճառը

Այսօր` օգոստոսի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան քաղաքի Փափազյան 22ա շենքի բնակիչ, 20-ամյա Մկրտիչ Այվազյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 38 NN 088 համարանիշի ավտոմեքենայով Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 38 շենքի դիմաց բախվել է Միքայել Սահակյանին պատկանող Toyota մակնիշի 001 VV 91 համարանիշի, Գևորգ Գալստյանին պատկանող Mercedes մակնիշի 06 DQ 099 համարանիշի, այնուհետև հասնելով Փափազյան փողոց՝ բախվել է Վանիկ Պետրոսյանին պատկանող Opel մակնիշի 33 LD 575 համարանիշի, այնուհետև՝ Արթուր Մելքումյանին պատկանող Mitsubishi մակնիշի 14 ՕO 207 համարանիշի և Սարգիս Նալբանդյանին պատկանող Ford Transit մակնիշի 081 ԼC 67 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն հետո Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 03-ի վարրոդ Մ. Այվազյանը:

Հիվանդանոցից էլ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ երբ Մ. Այվազյանին տեղափոխել են հիվանդանոց, շենքի բակում հավաքվածները ասել են, որ նա իրեն 3-րդ հարկից ցած է նետել: Կան նաև տեղեկություններ, որ վթարից հետո Մ. Այվազյանը վթարի վայրում ինչ-որ անձանց կողմից ծեծի է ենթարկվել: Վթարի փաստով ճանապարահային ոտսիկանության հետաքննչական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ հետաքննիչ Գեղամ Քոչոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով 03-ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում էլ հետաքննություն է սկսվել Մ.Այվազյանին հիվանդանոց տեղափոխելու փաստով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Категория: Текст | Просмотров: 784 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Август 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz