Статистика |
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0 |
|
 | |  |
 | Главная » 2016 » Август » 2 » Հերոս Զորիկ Գևորգյանն կյանքի գնով փրկեց մեր հայրենիքը
13:27 Հերոս Զորիկ Գևորգյանն կյանքի գնով փրկեց մեր հայրենիքը |
2014թ-ի օգոստոսի մեկի լույս երկուսի գիշերը Հերոս Զորիկ Գևորգյանը ոչ մի վայկյան չտատանվեց և իր կյանքի գնով փրկեց մեր հայրենիքը, իր զինվորներին, մեզ…
Նա զոհվեց , որ մենք ապրենք, նա խիզախորեն ու բաց ճակատով պայքարեց, որ մենք պատվով ապրենք, որ մենք չուրանանք մեր երկիրն ու մեր անցած ուղին , որ գնահատենք այն ինչ ունենք, որ …
Նա պայքարեց ողջ ազգի համար : Նա պահեց ու փայփայեց այն հողը որը ժամանակին ազատագրել են Մոնթեն, Լեոնիդը, Վլադիմիրը, Պավլիկը, Արայիկը … Զորիկը մեզ նվիրեց նոր Մարտակերտ :
Զորիկ Գևորգյանը / ԱնորսալիՄիայնակ Գայլը/ 25 տարեկանում իր գործն արեց ու անմահացավ : Մեր հերոսը կենդանի է ինձնից ու քեզնից առավել: Նա կա՛, նա ապրում է:
Հիսուն հատուկ ջոկատայիններին հետ շպրտեց , հասցնելով բազմաթիվ կորուստներ ու թողնելով սարսափ …
Այսօր նրա հիշատակի օրն է …
Փա՛ռք քեզ ՀԵՐՈ՛Ս: Փառք քո հավատարիմ զինվոր Սարգիս Մովսիսյանին , ով պայքարեց քեզ հետ և մեկ օր հետո միացավ քեզ երկնքում :
|
Категория: Текст |
Просмотров: 234 |
Добавил: hachatryan-narine
| Рейтинг: 0.0/0 |
|  |
 | |  |
|
|