«Երկու տարվա ընթացքում յուրաքաչյուրը կունենա միկրոսխեմա մաշկի տակ»: Սրանք խելագարի խոսքեր չեն, այլ Մատտեո Ռենզիինն են, որոնք նա ասել է 2015 թվականի հունիսի 12-ին՝ ամերիկյան բազայի և բոլոր իտալացիների մաշկի տակ միկրոսխեմաների իմպլանտացիայի մասին օրինագծի հաստատումից հետո:
Սկզբում՝ ԱՄՆ-ն, հետո՝ Շվեդիան: Իտալիան համարվում է երրորդ երկիրը, որը միացել է մաշկի տակ միկրոսխեմաների տեղադրաման ծրագրին: Ըստ Ռենզի, արդեն 2016 թվականի վերջին միկրոսխեմաները տեղադրված կլինեն բոլոր նորածիններին և պետաշխատողներին: Հետո, 2017 թվականի ընթացքում կսխեմացվի երկրի մնացած բնակչությունը: 2018 թվականից արդեն բոլոր նրանց դեմ, ովքեր կհրաժարվեն սխեմաների իմպլանտացիայից, կկիրառվեն խիստ պատժամիջոցներ. Սկսած 3000 եվրո տուգանքից մինչև 6 ամիս կալանք:
Politus.ru-ի փոխանցմամբ միկրոսխեման հիմնված կլինի RFID-ի վրա, ինչպես այն այժմ կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների մոտ: Յուրաքանչյուր մարդու մասին տվյալները կլինեն տվյալների բազայում, կապված միկրոսխեմայի հետ, որը տեղեկատվություն կհավաքի յուրաքանչյուր գործողության և մարդու ամենօրյա տեղաշարժի մասին:
Հայտնում են, որ տեղադրված միկրոսխեման նաև օգտակար կլինի առողջապահության նկատառումներով, քանի որ այն իրենից կներկայացնի «առողջության քարտ», որը կկիրառվի չնախատեսված դեպքերում: Այս նորարարությունն օգտակար է հատկապես միայնակ մարդկանց համար, որոնք կարող են հատուկ ջոկատի օգնությամբ շտապ օգնություն կանչել անսպասելի հիվանդության դեպքում:
|