Четверг, 03.07.2025, 06:14
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Главная » 2016 » Июнь » 24 » Ժպտացող զինվորն արդեն քայլում է
11:40
Ժպտացող զինվորն արդեն քայլում է

Ապրիլյան պատերազմում երկու ոտքից զրկված Դավիթ Գրիգորյանի քայլելու լուրն ավետում է նրա բժիշկը՝ Մկրտիչ Գինոսյանը: Բժիշկը զինվորի հետ լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան էջում. «Դավիթ Գրիգորյան (ժպտացող տղան)»:

Զինվորը «ժպտացող» մականունը ստացավ սոցցանցերի օգտատերերի կողմից, հոսպիտալում արված գրեթե բոլոր լուսանկարներում նա ժպտում էր:

«Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից....Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայություն: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ»,-«Հայզինվոր»-ին ասել  էր Դավիթը:

Категория: Текст | Просмотров: 270 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Июнь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz