Четверг, 03.07.2025, 15:19
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Октябрь » 29 » Նարե Մկրտչյան.«Երբ իմացա, որ ֆիլմս «Օսկար»-ի հավակնորդ է, երջանկությունից արտասվեցի»
11:16
Նարե Մկրտչյան.«Երբ իմացա, որ ֆիլմս «Օսկար»-ի հավակնորդ է, երջանկությունից արտասվեցի»

Լոս Անջելեսում ապրող կինոռեժիոր Նարե Մկրտչյանի` Հայոց ցեղասպանության մասին «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության  «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում` «շորթլիսթում»: 

 
Ռեժիսոր Նարե Մկրտչյանը
 


BRAVO.am-ն ամռանը հարցազրույց է ունեցել ամերիկաբնակ ռեժիսորի հետ, երբ նա ժամանել էր Երեւան՝ մասնակցելու ֆիլմի հայաստանյան պրեմիերային, որ տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակում: Նրա հեղինակած ֆիլմը կարճամետրաժ 9 այլ ֆիլմերի հետ կպայքարի հեղինակավոր մրցանակի համար: Ցանկը կարող եք տեսնել «Օսկար»-ի պաշտոնական կայքում։

 
Կադր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի
 


Ինչպես տեղեկացրել է Նարեն, «Տան մյուս կողմը» «Օսկար»-ին ներկայացրել է ֆիլմի պրոդյուսեր Ռոբ Ֆրիդը, որը «Feeln Company»-ի հիմնադիրն է.«Երբ իմացա, որ ֆիլմս կարճ ցանկում է, երջանկությունից եւ ուրախությունից արտասվեցի։ Հատուկ որոշել էի աշխատել ոչ հայ պրոդյուսերի, օպերատորի, մոնտաժողի հետ՝ մտածելով, որ նրանք այնպես կներկայացնեն, որ այլ ազգերին կհետաքրքրի»:

 
Կադր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի
 


«Տան մյուս կողմ»-ի հերոսուհի Մայան ազգությամբ թուրք է, ով տարիներ անց բացահայտում է, որ իր նախատատը փրկվել է Հայոց ցեղասպանության տարիներին, եւ ինքն արմատներով հայ է։ Հերոսուհին ռեժիսորի հետ 2015-ին գալիս է Հայաստան եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այցելում Ծիծեռնակաբերդ։ Նարե Մկրտչյանի պապիկն ու տատիկը փրկվել են Մեծ եղեռնից: Նա ցանկացել է ֆիլմ նկարահանել Ցեղասպանության հետեւանքի մասին, որն ավելի շատ ուղղված կլինի օտարներին: 

Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի փետրվարի 26-ին: Մինչ այդ՝ նոյեմբերի 6-ին, ռեժիսորը կմասնակցի «Արփա» 19-րդ միջազգային կինոփառատոնին։

Категория: Видео | Просмотров: 197 | Добавил: haka218995 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Октябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz