Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
 | |  |
 | Главная » 2016 » Октябрь » 18 » Վթարից զոհված Հռիփսիմեի եղբոր վիճակը ծանր է
19:24 Վթարից զոհված Հռիփսիմեի եղբոր վիճակը ծանր է |
Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ուսանողներին դեպի Երեւան տեղափոխող «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել, որի հետեւանքով «Մերսեդես-Սպրինտեր» ավտոմեքենայում եղած 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը մահացել է, եւս 7 ուսանող եւ 2 մեքենայի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Մեքենայում է եղել նաեւ մահացած Հռիփսիմե Գասպարյանի եղբայրը՝ Հրանտ Գասպարյանը, ում վիճակը ծանր է: Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում: 20-ամյա Հրանտը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Նրա վիճակի մասին մանրամասներ հիվանդանոցից մեզ խոստացան հայտնել ավելի ուշ:
Նշենք, որ Հռիփսիմեն Բրյուսովի ինստիտուտի ուսանող էր: Ստորեւ ներկայացնում ենք վիրավորների տվյալները.
«Մերսեդես-Սպրինտեր»-ի 7 ուղևոր՝ Լուսինե Սամվելի Հակոբյանը (ծնված 1998թ., ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող), Սոնա Աբելի Ավետիսյանը (ծնված 1998թ., ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող), Շահանե Վրույրի Սմբատյանը (ծնված 1995թ., ԵՊՀ պատմական ֆակուլտետի ուսանող), Հրանտ Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1996թ., ), Մետաքսյա Համլետի Մաթևոսյանը (ծնված 1996թ., ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող), Կարեն Նորիկի Միքայելյանը ( ծնված 1995թ., Ճարտարագիտական համալսարանի ուսանող), Օկսան Նորիկի Միքայելյանը (ծնված 1996թ., Մանկավարժական համալսարանի ուսանող)։
Երկու մեքենայի վարորդները են Գագիկ Ստեփանյանը և Շավարշ Գևորգյանը:
|
Категория: Текст |
Просмотров: 162 |
Добавил: lenahovhannisyan96
| Рейтинг: 0.0/0 |
|  |
 | |  |
|
|