Четверг, 03.07.2025, 10:45
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Октябрь » 5 » Հերթական ողբերգական ավտովթարը՝ 23-ամյա աղջիկը Nissan-ով գահավիժել է ձորը. ՖՈՏՈ
21:11
Հերթական ողբերգական ավտովթարը՝ 23-ամյա աղջիկը Nissan-ով գահավիժել է ձորը. ՖՈՏՈ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակչուհի, 23-ամյա Անժելա Իսկանդարյանը Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան տանող ճանապարհի վերջնամասում գտնվող հատվածում իր վարած Nissan March մակնիշի 35 CԼ 053 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակին և մոտ 30 մետր գահավիժել ձորը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Իսկանդարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորից և տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ցավոք, 1 ժամ անց գիտակցության չգալով՝ նա մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս պահին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ ՃՈ աշխատակիցները կամրջի վրայից և վթարի վայրին հարակից հատվածներից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի կամրջի վրա խցանում տեղի չունենա։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված կամուրջն իրենք անվանում են մահաբեր կամուրջ, քանի որ բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց մի մասը ողբերգական է եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Категория: Видео | Просмотров: 138 | Добавил: narek-hovhannisyan-10 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Октябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz