Четверг, 03.07.2025, 17:36
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Сентябрь » 15 » Վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը. Հովհաննես Ազոյանը բարձրաձայնում է ամուսնալուծության պատճառների
12:07
Վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը. Հովհաննես Ազոյանը բարձրաձայնում է ամուսնալուծության պատճառների


Արդեն տևական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ դերասան Հովհաննես Ազոյանը և կինը՝ Մերի Ազոյանն ամուսնալուծվել են: Սակայն այս խոսակցությունները ամուսիններից և ոչ մեկը երբևէ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է: 

Չսիրելով անդրադառնալ անձնական կյանքին՝ Հովհաննեսն այն միշտ փակ է պահել օտար աչքի ու ականջի համար: Սակայն երկու դստրիկների հայրն այսօր որոշել է հանրության առաջ բացել փակագծերն ու խոստովանել սեփական «մեղքը»:  

Հովհաննես եւ Մերի Ազոյաններն այլեւս միասին չեն: Դերասանն ամուսնալուծության լուրը հայտնել է «ֆեյբուքյան» իր էջում անկեղծ խոստովանություն-գրառմամբ, որն էլ ներկայացնում ենք ստորեւ. 

«Այսպիսի նեղ անձնական էմոցիաները հասարակական չեն, սակայն իմ ողջ կյանքն արդեն շուտվանից իմը չէ, այլ հասարակությանն է... ու կուզեմ արտահայտվել... ես եւ կինս՝ Մերին, ամուսնալուծվել ենք ... շատերը մի գուցե զարմանան, մյուսները ասեն՝ դէ, բա էդպես էլ պիտի լիներ, մյուսների համար էլ դա լինի անպետք ինֆորմացիա... բայց ինձ համար դա ափսոսանք է մեծ։ Ափսոսանք է, որովհետև ունեի հրաշք ընտանիք... Ափսոսանքս հիմա սփոփում եմ միայն մի բանով՝ ինձ մեղադրելով։ Մեղադրելով, որ չեմ կարողացել լինել կնոջս տեսակի համար արժանի տղամարդ... Վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը, որի համար խոր զղջում եմ ու հիմա կորստի դաժան զգացումով պատասխան տալիս։ Բայց ես այնպիսին էի, ինչպիսին կայի... Դա արտիստի անբացատրելի ազատությունն է, որտեղ նա ապրում է ու սնվում էքսպերիմենտներով եւ արկածախնդրությամբ, որպեսզի ստեղծագործի։ Իսկ հիմա գրում եմ , որպեսզի իմ իրավիճակում հայտնված մարդիկ մի պահ զգոնանան, վերցնեն այդ կարեւոր ակնթարթը ու կշեռքի մի կողմում դնեն իրենց սերը, իսկ մյուս կողմում աշխարհի բոլոր հաճույքները եւ հետո որոշում կայացնեն... Մերի՝ իմ միակ սեր, կյանքիս ընկեր, իրար հետ անցել ենք մեր երկրի՝ ինձ համար ամենածանր ու անարդար տարիները, ինձ համար կրկնակի ծանր, որովհետեւ այդ քաոսի մեջ ես կառուցում էի իմ փոքրիկ ընտանիքը... եւ դու եղել ես ինձ թիկունք... ոչ մի կին քեզ չի գերազանցել իմ կյանքում... ու կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին... Կորցնելով քեզ՝ կորցնում եմ անցածս տարիները ՝ գրեթե կյանքիս կեսը, որն էլ ինձ կստիպի ուժ հավաքել ու վերաիմաստավորել կյանքիս մյուս կեսը, բայց արդեն առանց քեզ... Սիրահարվելով քեզ՝ սիրահարվել եմ աշխարհի բոլոր կանանց))... հիմա պետք է ՍԻՐԱՍԹԱՓՎԵՄ քեզնից... բայց չատեմ մյուս կանանց... Աստված քեզ պահապան.

 

Просмотров: 86 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz