
Չինաստանի Սիչուան նահանգի բնակիչ ամուսինները 54 տարի ապրել են քարանձավում եւ ցանկություն չունեն լքել այն, թեեւ իշխանություններն ավելի հարմարավետ պայմաններ են առաջարկել, հաղորդում է People’s Daily անգլալեզու թերթը:
Պարբերականի փոխանցմամբ, 81-ամյա Լյան Ցզիֆուն եւ նրա 77-ամյա կինը՝ Լի Սուինը քարանձավ են տեղափոխվել 54 տարի առաջ, ամուսնանալուց անմիջապես հետո: Նշվում է, որ այդ ժամանակ զույգը չէր կարող իրեն թույլ տալ առանձին բնակարան ունենալ, ուստի ստիպված են եղել ապրել քանաձավում: Հիմա նրանք այնտեղ ունեն երեք ննջարան, հյուրասենյակ եւ խոհանոց:
Թերթում հրապարակված լուսնկարներում երեւում է, որ ամուսիններն ունեն հեռուստացույց:
Նշվում է, որ քարանձավում ապրելու ընթացքում նրանք 4 զավակ են ունեցել: Տեղի իշխանությունները փորձել են համոզել ամուսիններին տեղափոխվել ավելի հարմարավետ բնակավայր, բայց վերջիններս հրաժարվել են՝ հայտարարելով, որ արդեն սովորել են իրենց «տանը»:
.jpg)
.jpg)
.jpg)
|