
Աշխարհում կան շատ բաներ, որոնք, մեղմ ասած, տարօրինակ են, սակայն մեր օրերում տարօրինակ և անսովոր լինելը վատ բան չի համարվում։ Բայց անցյալում տաօրինակ և տձև մարդկանց օգտագործել են կրկեսներում զվարճանքի համար։ Ձեզ ենք ներկայացնում անցյալում ծաղրանքի առարկա եղած ամենատարօրինակ մարդկանց։
4-ոտանի Լատինա

Այս աղջիկը 4 ոտք է ունեցել և շատ կրկեսների գլխավոր զվարճանքն է եղել։
Ժոզեֆ Մերիք

Ժոզեֆը աշխարհում հայտնի է եղել որպես «փիղ մարդ»։ Նրա մոտ լավ արտահայտված գիգանտիզմ է եղել։
Միրթլ Քորբին

Այս աղջիկը սիամական երկվորյակ քույր ունի իր որովայնի վրա։ Հենց այդ քրոջ ոտքերն են երևում նկարում։
Կապիկ աղջիկը

Այս աղջկա մարմնի մազածածկույթը գերազանցում է նույնիսկ ամենամազոտ տղամարդկանց մազածածկույթին։ Նա կրկեսում ծաղրածու է եղել և ամուսանցել կոկորդիլոսի մաշկ ունեցող իր գործընկերոջ հետ։
Սիալո փոկ տղան

Այս տղան չափազանց կարճ ձեռքեր է ունեցել և զվարճալի ձևով կատարել է մարդու համար սովորական գործերը։
Երկու երեսանի տղամարդը

Այս տղամարդու դեմքի կեսը այրվել է հրդեհի ժամանակ։ Ապաքինվելուց հետո նա միացել է կրկեսին «երկերեսանի տղամարդ» մականունով։
Էլլա Հարպեր

Այս աղջիկը հայտնի է եղել «ուղտ աղջիկ» մականունով։ Նրան հիվանդության պատճառով ծնկները սկսել են ետ ծալվել։
Ռետին տղամարդը

Այս տղամարդը հիվանդության պատճառով ռետինի պես ճկուն մաշկ է ունեցել։ Պատկերացրեք հանդիսատեսի հրճվանքը, երբ նա պարանոցի մաշկով փակել է դեմքը։
Բիլ Դուրկս

Այս տղամարդը հայտնի է եղել որպես «երեք աչքանի»։ Նրա սիամական եղբոր մեկ աչքը ստիպել է մարդկանց մտածել, որ նա 2 գլուխ ունի։
Երեք ոտանի տղամարդը

Սիամական եղբայր ունեցող այս տղամարդու մարմնի վրա եղել է 3-րդ ոտքը և հավելյալ սեռական օրգաններ։ Կրկեսում նա աստղ է եղել։
Մինիգոն պինգվին աղջիկը

Մինիգոն (ֆրանսերենից ծարգմանաբար՝ «նուրբ և հմայիչ») պինգվին աղջիկը շատ նման է եղել փոկ տղային, սակայն նա երաժշտական գործիքներ է նվագել և այդ եղանակով զվարճացրել մարդկանց։
|