Четверг, 03.07.2025, 13:20
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Сентябрь » 6 » Դաժան դեպք Լոռիում. ամուսինը մետաղյա ձողով ծեծի է ենթարկել կնոջը
20:21
Դաժան դեպք Լոռիում. ամուսինը մետաղյա ձողով ծեծի է ենթարկել կնոջը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տան մոտակայքում ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով, ապա նաև մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի և մարմնի տարբեր մասերին: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում օգոստոսի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կինը տուժող է ճանաչվել և հարցաքննվել: 
 

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ հարվածների հետևանքով կնոջը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ՝ գլխի շրջանի սալջարդ վերքերի՝ աջից գագաթային ոսկրի բաց կոտրվածքի, զույգ ակնակապիճների փափուկ հյուսվածքների արյունազեղումների, ձախ ուսահոդի, զույգ ազդրերի և զույգ սրունքների վերին երրորդների բազմաթիվ արյունազեղումների ձևով: Դեպքից հետո ամուսինը դիմել է փախուստի:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: 


 

Просмотров: 321 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz