Четверг, 03.07.2025, 23:00
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Сентябрь » 5 » Հրազդանում հուլիսին մահացու վրաերթի հետեւանքով մահացած երեխայի հայրը դանակահարել է վրաերթի հեղինակ վարորդին
19:02
Հրազդանում հուլիսին մահացու վրաերթի հետեւանքով մահացած երեխայի հայրը դանակահարել է վրաերթի հեղինակ վարորդին

 7-ամյա տղայի հայրն այսօր` սեպտեմբերի 5-ին, հանդիպել է գրավի դիմաց ազատ արձակված վարորդին` Վանիկ Սարգսյանին: Վիճաբանել են, որից հետո հայրը դանակահարել է վարորդին: Վերջինը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ըստ մեղադրական եզրակացության՝ վարորդ Վանիկ Սարգսյանը հուլիսի 4-ին երեկոյան, գտնվելով ոչ սթափ վիճակում վարել է մեքենա: Սարգսյանը քրոջ ամուսնու հետ իրենց շենքի բակից ընթացել է դեպի Հրագդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ: Հասնելով սուպերմարկետի դիմացի խաչմերուկ՝ մուտք է գործել ճանապարհի խաչմերուկային հատված եւ թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի, 24 հոդվածի 7-րդ մասի և ՃԵԿ-ի 65 և 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ.  դեպի ձախ շրջադարձի կատարումն իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի այնպիսի արագությամբ, որ զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու և տվյալ շրջադարձն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի սահմաններում անվտանգ կատարելու տեխնիկական հնարավորությունից: Ավտոմեքենան, ընթանալով դեպի աջ, երթևեկելի մասի սահմաններից դուրս է եկել ճանապարհի աջ կողմում առկա մայթի վրա, վրաերթի ենթարկել մայթով քայլող 7-ամյա տղային, որն էլ տեղում մահացել է:

Վանիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ վրաերթի պահը ֆիքսել է այդ վայրում գտնվող տեսախցիկը: Երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Այդ պահին երեխաների ծնողները նրանց հետ են եղել:

Просмотров: 332 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz