Четверг, 25.12.2025, 01:49
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Сентябрь » 5 » Ջավախքում մոր և 3 երեխաների սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում ինքնասպան է եղել
13:04
Ջավախքում մոր և 3 երեխաների սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում ինքնասպան է եղել

Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի՝ մոր և երեք անչափահասների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ա-ն օգոստոսի 27-ին Գլդանիի բանտի իր խցում ինքնասպանություն է գործել: Այս մասին Tert.am –ին հայտնել է Վաչիան գյուղի բնակիչ Ռուզան  Ս-ն։

  «Արդեն լսել ենք, որ Նոդար Ա-ն ինքնասպանություն է գործել Գլդանիի բանտի իր խցում, մանրամասներին  տեղյակ չենք: Գործի ընթացքը մտահոգում է բոլորիս, բայց, քանի որ հիմնական մեղադրյալն արդեն մահացած է, գործի շարունակության մասին ոչինչ չենք կարող ասել»,- ասաց ազգությամբ հայ Ռուզանը:

    Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ջավախքի տարածաշրջանի Վաչիան գյուղում մահացած  էին գտել Խաչոտյանների ընտանիքի չորս անդամներին` 37-ամյա մորը և երեք` 5, 16 և 18-ամյա երեխաներին: Կասկածներ կային, որ մարդասպանը նրանց տուն է մտել բռնաբարության կամ գողության նպատակով: Երբ տան մայրն արթնացել է, երկաթե ամրանով հարվածել է 37-ամյա կնոջ գլխին, այնուհետև դանակահարել արթնացած ավագ աղջկան: Մայրը և աղջիկները մահացու վնասվածքների հետևանքով էին մահացել, իսկ 5-ամյա տղան խեղդամահ էր արվել: Սպանությունը կատարելուց հետո Նոդար Ա-ն բացել էր գազը, փակել դռներն ու պատուհանները, և գնացել:

   Կանխամտածված սպանության մեղադրանքով Նոդար Ա.-ին հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում էին ձերբակալել:

  Ռուզան Ս-ն հավելեց, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Նոդար Ա-ն բանտում 2 անգամ ինքնասպանության փորձ է արել` կտրելով երակները:

    Նշենք, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի հայրը` Վաղինակ Խաչոտյանը, դեպքից հետո վերադարձել է Վաչիան և բնակվում է գյուղում:

Категория: Текст | Просмотров: 215 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz