Четверг, 03.07.2025, 05:38
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Сентябрь » 5 » Ովքե՞ր են լինելու «Ֆուլ հաուսի» նոր դերասանները և ի՞նչ զարգացումներ են սպասվում
10:43
Ովքե՞ր են լինելու «Ֆուլ հաուսի» նոր դերասանները և ի՞նչ զարգացումներ են սպասվում

  Հոկտեմբերի 10-ից կմեկնարկի «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանը, որի ընթացքում սպասվում են հետաքրքիր նոր զարգացումներ։ Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունների և 3 նոր դերասանների մասին բացառիկ անդրադարձը վստահել է BlogNews-ին։ Այս մասին գրում է mervideo.ru-ն:

      Ստեղծագործական թիմն ամեն բան անում է՝ նոր եթերաշրջանում հեռուստադիտողների համար է՛լ ավելի հետաքրքիր լինելու համար։ Օրերս կմեկնարկի սիթքոմի նկարահանումը, մինչ այդ Արմենն ասաց, որ  նոր եթերաշրջանը եթե չգերազանցի, ապա ոչնչով չի զիջելու նախորդին։ «Մեր գերնպատակն այն է, որ հեռուստադիտողները նույն սիրով ու եռանդով շարունակեն նայել «Ֆուլ հաուսը»։ Եթե ինչ-որ պահի զգանք, որ այլևս չենք կարողանում գրել և ապահովել այն, ինչ սպասում են մարդիկ, հաստատ  կդադարեցնենք նախագծը։ Առայժմ այդպես չէ։ Առաջին 8 սերիայի սցենարներն արդեն կարդացել եմ ու կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում,- նկատեց պրոդյուսերը և հավելեց, որ սպասվում է շատ հետաքրքիր սկիզբ։ -Չորրորդ եթերաշրջանի վերջում բոլորը ցրվեցին, Ֆուլհաուսցիների հավաքվելը կլինի հետաքրքիր։ Առաջին անգամ նկարահանումներ կունենանք տաղավարից դուրս»։

   Անդրադառնալով կերպարի սիրային պատմություններին՝ Արմենը նշեց, որ սիրային գծեր կրկին կլինեն, սակայն դրանք էլ կունենան իրենց զարգացումները. «Փոփոխությունները կլինեն դրակա՞ն, թե՞ բացասական, առայժմ չեմ ասի, միայն կնշեմ, որ իրենք չեն մնա նույն տեղում»,- ասաց Արմենը՝ ում կերպարը՝ Սերգեյը, ևս այս եթերաշրջանում կզարգացնի հարաբերությունները տիկին Տամարայի հետ:) Թե ինչ է սպասվում Մուշեղին, դժվար է ասել :) Այս եթերաշրջանում կհայտնվի նրա որդին:)

  «Բոլորս գիտենք, որ Մուշեղն ամուսնացած-բաժանված է։ Նոր եթերաշրջանում կհայտնվի նրա որդին, ում կմարմնավորի Արման Հովհաննիսյանը։ Նա պրոֆեսիոնալ պարող է, նաև երգում է, ժամանակին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին։ Այժմ սովորում է «Trio» ստուդիոյի դերասանական բաժնում։ Չափազանց տաղանդավոր է։ Վստահ եմ, որ շատ կսիրվի»,- նշեց Արմենը։

    Հաջորդ նոր կերպարը «Ֆուլ հաուսում» կլինի սրճարանի մատուցողուհին, ով նշանակված է տիկին Տամարայի կողմից, իսկ Ռուբենը փորձում է հարաբերություններ հաստատաել նրա հետ։) Այս դերը վստահված է Դրամատիկական թատրոնի դերասանուհի Քրիստինա Եղոյանին։

     Սրճարանի հարևանությամբ կբացվի նաև ատելյե, որն արդեն կայացած Ֆելոյի ու նրա վաղեմի ընկերուհու համատեղ բիզնեսն է։ Դիզայներն իր հետ կբերի նաև նոր տաղավար, որը վիզուալ փոփոխություն կլինի հեռուստադիտողների համար։ Այս կերպարին կմարմնավորի Լիլի Կարապետյանը, ով ժամանակին նկարահանվել է մի շարք հայկական սերիալներում։ Նա ապրում է Մոսկվայում, սակայն ժամանակավորապես տեղափոխվել է Հայաստան։

     «Չեմ ցանկանա շատ մանրամասնել, սակայն ըստ սյուժեի՝ նրանք վաղեմի ծանոթեր են և մտերիմ են։ Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը՝ այս անգամ որոշեցինք ընտրել մարդկանց, ովքեր ունեն փորձ և կա՛մ մասնագիտությամբ դերասան են, կա՛մ մոտ են ասպարեզին, սակայն մեծ դերով առաջինը կներկայանան հենց «Ֆուլ հաուսում»»,- ասաց պրոդյուսերը։ Դիտարկմանը, որ իրենք միշտ փորձում են ներգրավել արտաքնապես գրավիչ, ցանկալի աղջիկների, Արմենն արձագանքեց. «Փորձել ենք նաև այդպես անել, սակայն մեզ համար ամենակարևորը նրանց խաղային ունակութուններն էին։ Մենք շատ երկար քասթինգ ու վիդեոփորձեր ենք արել, բավականին շատ մարդկանց փորձելուց հետո ենք ընտրել այս կերպարներին»։

Категория: Текст | Просмотров: 254 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz