Четверг, 03.07.2025, 09:27
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Сентябрь » 4 » «Կամ իմը կլինես, կամ կմեռնես». Կայարանի բարաքում տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել հեռացած կնոջը
23:25
«Կամ իմը կլինես, կամ կմեռնես». Կայարանի բարաքում տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել հեռացած կնոջը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արարատ Զիլֆիմյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Օհանյանի նախագահությամբ:

30-ամյա Արարատ Զիլֆիմյանին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի մայիսի 29-ին, ժամը 15-ի սահմաններում Արարատ Զիլֆիմյանը Երևանի Սասունցի Դավթի փողոցի բարաքային տներից մեկում կենցաղային վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել կնոջը՝ Գալյային (անունը փոխված է):

Տուժողը հայտնել է, որ 2010 թվականի հոկտեմբերից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արարատ Զիլֆիմյանի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում հաճախ են վիճել:

2015 թվականի հունվարին հեռացել են իրարից: Սակայն Արարատն անդադար զանգահարել է իրեն, փորձել է հաշտվել, առաջարկել է նորից միասին ապրել: Ինքը չի համաձայնել:

Դեպքի օրը՝ 2015 թվականի մայիսի 29-ին, ժամը 14-ի սահմաններում Արարատը նույն առաջարկով նորից զանգել է իրեն: Ինքը մերժել է, նաև ասել է, թե գնում է քրոջ տուն: Պահանջել է, որ Արարատն իրեն այլևս չանհանգստացնի:

Արարատն ասել է՝ տուն չես հասնի: Ինքն այդ խոսքերին լուրջ չի վերաբերվել և Արարատի զանգերին այլևս չի պատասխանել:

Երբ գտնվել է քրոջ տանը, Արարատը զանգել է քրոջ ամուսնուն, ճշտել է, որ ինքը նրանց տանն է: Որոշ ժամանակ անց նա եկել է քրոջ տուն, հարցրել է՝ ինչո՞ւ ինքը չի պատասխանում հեռախոսին: Նա ասել է, թե իր կյանքը խորտակվել է:
Տեսնելով, որ Արարատը առաջանում է դեպի իրեն՝ ինքը վեր է կացել բազմոցից, գնացել է կողքի սենյակ, որտեղ գտնվում էին քույրն ու վերջինիս երեխան:

Արարատը եկել է իր հետևից: Նա մի ձեռքով բռնել է իր ձախ ձեռքից, մյուս ձեռքով գուլպայի միջից հանել է ծալովի դանակը, պահել է իր ուղղությամբ ու ասել է՝ կամ իմը կլինես, կամ կմեռնես: Ինքը պատասխանել է՝ ավելի լավ է մեռնեմ:

Այդ ժամանակ Արարատը սկսել է դանակով հարվածել իրեն՝ ձեռքին, մեջքին, կրծքավանդակին: Ինքը հարվածներից թուլացել, կքանստել է, չի հասկացել՝ ինչ է կատարվում: Հիշում է միայն, որ շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Դատարանում տուժող կինը հայտնել է, թե հաշտվել է Արարատի հետ, նրանից պարտքուպահանջ չունի:Կարծում է՝ նա իրեն սպանելու ցանկություն չի ունեցել, քանի որ նա մարդասպան չէ: Նա ցանկացել է իրեն ցավ պատճառել, քանի որ խանդել է, քանի որ ինքը լքել էր նրան:

Տուժողի մայրը հայտնել է, թե Արարատը «հրաշալի անձնավորություն է, բայց խմիչքի ազդեցության տակ դառնում է անկառավարելի»:

Արարատի ձեռքը հարվածներ հասցնելու պահին բռնել ու նրա գործողությունները խափանել էր տուժողի քրոջ ամուսինը, ով ննջասենյակ էր մտել Գալյայի ու իր կնոջ գոռոցները լսելով:

Տուժողի քույրը նշել է, որ թեև Արարատը «հանգիստ ու աշխատասեր մարդ է, բայց դեպքի պահին եթե իր ամուսինը չլիներ, նա գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ քրոջը կսպաներ»:

Ամբաստանյալ Արարատ Զիլֆիմյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա իրեն մեղավոր է ճանաչել ոչ թե սպանության փորձի, այլ կնոջ առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Նշել է, թե կնոջը շատ է սիրում: Իրենք ամուսիններով իրար շատ են սիրել ու շատ են խանդել: Բազմաթիվ անգամներ գժտվել ու հաշտվել են: Դեպքի պահին էլ գժտված են եղել:

Ինքը փորձեր է արել, որ հաշտվեն: Դրա նպատակով է զանգել կնոջը: Իմացել է, որ նա գնում է քրոջ տուն: Ինքն էլ է գնացել այնտեղ: Երբ կինը իր հարցին պատասխանել է, թե այլևս չի ցանկանում իր հետ համատեղ ապրել, ինքը տաքացել է, այլևս չի հասկացել, թե ինչ է անում:

Քանի որ աշխատում է Կայարանի շուկայում՝ որպես բեռնակիր, մոտը միշտ դանակ է պահել: Այդ պահին չի հասկացել՝ ինչպես է հանել դանակը ու հարվածներ հասցրել կնոջը: Բայց նրան սպանելու դիտավորություն չի ունեցել:

Եթե կինը մահանար, ինքն էլ չէր ապրի: «Կամ իմը կլինես, կամ կմեռնես» արտահայտությունը օդի մեջ բառեր են եղել, ոչ թե իրական մտադրություն: Ինքը դանակով կնոջը հարվածելով՝ ցանկացել է միայն ցավ պատճառել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կրծքավանդակի թափանցող վերք, որն ուղեկցվել է աջակողմյան պնևմոթորաքսով՝ թոքի վնասումով…

Արարատ Զիլֆիմյանը տուժողին դանակի 7 հարված է հասցրել:

Համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Արարատ Զիլֆիմյանը ճանաչվել է մեղսունակ, նրա մոտ հայտնաբերվել է «Սահմանային մտավոր թերզարգացում…»:

Հանցանքի կատարման պահին Ա. Զիլֆիմյանը գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում՝ 0,71 մգ/լ:

Դատարանը եզրակացրել է, որ Արարատ Զիլֆիմյանը իր դիտավորությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ տուժողի քրոջ ամուսնու կողմից հերթական հարվածը կանխելու և դանակը Արարատի ձեռքից վերցնելու պատճառով, իսկ տուժողի կյանքը փրկվել է նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխելու շնորհիվ:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Արարատ Զիլֆիմյանը տուժողին դանակի հարվածներ է հասցրել սպանելու դիտավորությամբ ու կատարել է սպանության փորձ: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել այն, վերաորակել Արարատ Զիլֆիմյանի արարքը, նրան մեղավոր ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի112 հոդվածի 1-ին մասով:

Просмотров: 573 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz