Четверг, 25.12.2025, 03:26
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2016 » Сентябрь » 3 » Հարց քաղաքացիներից` ի՞նչ է լինում անձի պարտադիր կուտակային խնայողությունների հետ այն դեպքում, երբ նա կորցնում է աշխատանքը
19:02
Հարց քաղաքացիներից` ի՞նչ է լինում անձի պարտադիր կուտակային խնայողությունների հետ այն դեպքում, երբ նա կորցնում է աշխատանքը

ՀԱՐՑ․

Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է լինում անձի պարտադիր կուտակային խնայողությունների հետ այն դեպքում, երբ նա կորցնում է աշխատանքը: Մարիետա Բադալյան (42 տարեկան, մանկավարժ) 


ՊԱՏԱՍԽԱՆ․

Մ․Բադալյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում, անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից: Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում անձի անհատական կենսաթոշակային հաշվին նպատակային սոցիալական վճարները չեն կատարվի, եւ կենսաթոշակային հաշվի ավելացման միակ աղբյուրը կլինի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները: Նորից աշխատանքի անցնելու դեպքում նպատակային սոցիալական վճարները կրկին կսկսեն մուտքագրվել անձի անհատական կենսաթոշակային հաշվին ու դրանց հաշվին ձեռք կբերվեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նոր փայեր: 

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․

Տեղեկացնենք, որ եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք: Ի դեպ, աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: 
 

Просмотров: 81 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz