Четверг, 03.07.2025, 10:38
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Сентябрь » 3 » «Ադրբեջանը խոսում է բոլոր տարածքների վերադարձի մասին՝ Շուշին ու Ստեփանակերտը ներառյալ»
12:36
«Ադրբեջանը խոսում է բոլոր տարածքների վերադարձի մասին՝ Շուշին ու Ստեփանակերտը ներառյալ»

հարցազրույցը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյանվերջին շրջանումկարծես թե սահմանագծումիրավիճակը համեմատաբար հանգիստէսակայն օրերս ռուսաստանյան«Ռեգնում» գործակալությանը ՊԲհրամանատար ԼՄնացականյանըհարցազրույց էր տվել՝ հայտարարելով,որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը շարունակում էբարձր մնալԻ՞նչ է սա նշանակում Ձեր կարծիքով:

-Կարող եմ ասել միայն, որ պատերազմական գործողությունների վերսկսման համար ձևավորված քաղաքական նախադրյալները դեռևս առկա են և կարող են ցանկացած պահի նոր թեժացման պատճառ դառնալ: Հայաստանում ապրիլյան ռազմագործողությանը հետևած իրադարձությունները, թերևս, որոշ ժամանակով հետաձգեց հնարավոր նոր ռազմական սրացումը, սակայն պատերազմի թեման ամենևին էլ սպառված չէ, քանի դեռ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները քաղաքական-դիվանագիտական մակարդակում համարժեք մոտեցումների արդյունավետ համակարգ չեն մշակել: Իմ կարծիքով, անգամ չեն էլ սկսել աշխատել այդ ուղղությամբ:

-Պարոն Մելիքյաննույն հարցազրույցի ժամանակ ԼՄնացականյանը նաև ասել էր,որ եթե ռազմական գործողությունները շարունակվեինհայկական կողմըկկարողանար վերականգնել կորսված դիրքերն ամբողջությամբմիևնույն ժամանակհույս հայտնելթե մի օր հայկական կողմը հնարավորություն կունենա հետ վերցնելկորսված դիրքերըԱրդյոք սա ուղերձ էր Մոսկվային:

Արման Մելիքյան

Արման Մելիքյան

-Ես հասկանում եմ, որ պարոն Մնացականյանը ռազմական գործիչ է, և իր խնդիրն է ցույց տալ, որ ունենք մարտունակ բանակ, բայց այս պնդումն անելով նա, գուցե ակամայից, ներխուժեց քաղաքականության ոլորտ: Եթե համառոտ պարզաբանելու լինենք հարցը, ապա իր ասելով ստացվում է, որ հակառակորդի գործողությունների արդյունքում մենք տարածք ենք կորցրել, որը կարող էինք ետ գրավել, բայց անհայտ ու անհասկանալի պատճառներով նախընտրել ենք այն թողնել հակառակորդի վերահսկողության տակ՝ ապավինելով մեկ այլ հարմար առիթի: Ըստ էության, այս առումով կարելի է ասել, որ զինվորական ղեկավարը տարածքների կորստի պատասխանատվությունը վերահասցեագրեց քաղաքական ղեկավարությանը: Այսինքն՝ տարածքի կորուստը ոչ թե բանակի մեղքով է եղել, այլ քաղաքական որոշման արդյունք է, իսկ այդ որոշումն էլ, գուցե, մոտ ապագայում կարող է փոխվել, ու այդ ժամանակ բանակը ետ կբերի կորսվածը: Իր անելիքը վերադասի հրամանը կատարելն է, և նա կարող էր ընդամենն ասել, որ հրաման ստանալու դեպքում մեր բանակը կորցրածը ետ կբերի կամ էլ կորցրածի տասնապատիկը կառնի իր վերահսկողության տակ: Իսկ ընդհանրապես, ես այն տեսակետն ունեմ, որ ապրիլյան ռազմագործողությունը ոչ այնքան պատերազմի, որքան հենց բուն քաղաքականության ոլորտին վերաբերող երևույթ էր:

-Պարոն Մելիքյանտարբեր մակարդակներում դեռ շարունակում են տարածքներիվերադարձի թեման քննարկելԻ՞նչ եք կարծում, բանակցային գործընթացը հիմա ի՞նչփուլում է, և արդյոք նման հարց կա օրակարգում:

-Բանակցային գործընթացում պաշտոնական Բաքվին իրապես հետաքրքրող միակ թեման հենց տարածքների վերադարձի թեման է: Ընդ որում, մենք պետք է նկատի ունենանք այն, որ Ադրբեջանը խոսում է պաշտոնական Ստեփանակերտի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների վերադարձի մասին՝ Շուշին ու Ստեփանակերտը ներառյալ: Հայկական կողմերը երբեք բանակցային օրակարգը փոխելու որևէ առաջարկով հանդես չեն եկել, ուստի տարածքները հանձնելու խնդիրը շարունակում է արդիական մնալ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահության կամ, առնվազն, դրա անդամը հանդիսացող որոշ միջնորդների համար: Պետք չէ սին հույսեր տածել առ այն, որ այս թեման ինքնիրեն կանէանա. այդ ուղղությամբ աշխատել է պետք:

Просмотров: 124 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz