
«Սասնա ծռեր» խումբը ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին, որտեղ մասնավորապես ասվում է. «Այն մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ մարզերում, գյուղերում, սա ուղարկեք նրանց: Թող կատարեն այնտեղ այս բողոքի գործողություները, թող փակեն ճանապարհներ: Հիշեք Գառնին: Գառնու նախադեպը կրկնեք: Էլ չասեք գումար չունենք հասնենք Երևան: Ձեզ մոտ արեք: Ժողովուրդը պետք է ապակենտրոնացնի իր գործողությունները: Բոլորը պետք է մասնակցեն բողոքի գործողություններին: Ամեն գյուղում, համայնքում, մարզկենտրոնում պետք է լինեն միաժամանակյա բողոքի` անհնազանդության ապստամբական գործողություններ: Պետք է ապակենտրոնացնել, տարալուծելու համար ռեժիմին ծառա ոստիկանական ուժերը ու մաշեցնել: Նրանք չպետք է կարողանան հասկանալ, թե որ օրը, որ պահին, որտեղից սպասել հերթական «անակնկալը»: Այդ նպատակի իրագործման համար. Ամեն բնակատեղում նույն ժամին, ինչ Երևանում, այսինքն երեկոյան ժամը 19:00-ից հավաքվել գյուղամիջի հավաքատեղիում, կամ մշակութային օջախի հարևանությամբ: Կարգախոսը` Ի աջակցություն Սասնա ծռերի ու նրանց պահանջների: Պահանջները Սասնա Ծռերը ձևակերպել են: Այն բոլորինդ է: Իրականությունն է այն ձևակերպել»:
|