Пятница, 04.07.2025, 20:57
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Июль » 3 » Հերոս փոխգնդապետի հիշատակին Գյումրիում պուրակ բացվեց (լուսանկարներ)
20:09
Հերոս փոխգնդապետի հիշատակին Գյումրիում պուրակ բացվեց (լուսանկարներ)

Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հարազատ թաղամասում՝ Գյումրիի Պուշկինի փողոցն այսօր մարդաշատ էր: Պուշկինի փողոցի սկզբնամասում պուրակ բացվեց ի հիշատակ Արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի: Պուրակի բացման արարողությանը ներկա էին եւ մասնակցում էին փոխգնդապետի հարազատները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ գյումրեցիներ: 

Զինվորական համազգեստով անձանց շրջանում հորն էր փնտրում Ալեքսան Առաքելյանի 2 ամյա որդին՝Հովհաննես Առաքելյանը:  «Բոլորն եկել են, պապան չկա»- զինվորական համազգեստը հագին հարցնում էր փոքրիկը: Ալեքսան Առաքելյանը միայն ֆիզիկապես էր բացակայում: Նրա հարազատ թաղամասում Հերոս փոխգնապետին երբեք չեն մոռանա, չեն մոռանա այնպես, ինչպես նրա ու մյուս նահատակվածների գործած սխրանքը: 

 

Տեղադրվեց նաեւ խաչքար, որն օծեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանը: Ներկաները ծաղիկներ դրեցին հուշակոթողի առաջ:

Ալեքսան Առաքելյանի հարազատ փողոցում շատ բան չի փոխվել: Փոփոխությունը նրա ընտանիքի մեջ է եղել: Հերոսի երկու երեխաները՝ 9 ամյա Աստղիկն ու 2 ամյա Հովհաննեսը պուրակում  տեղադրված ցայտաղբյուրից ամեն  օր ջուր կխմեն, կնայեն իրենց Հերոս հայրիկի լուսանկարին, խոսուն աչքերին: Հայրենիքի նկատմամբ պարտքը փոխգնդապետը տվեց իր կյանքով: Պետությունը, մենք՝ ապրողներս  նրա, ինչպես նաեւ զոհված մյուս քաջորդիների նկատմամբ ունենք պարտավորություն:

Փոխգնդապետի երեխաները պարտավոր են ապրել խաղաղ երկրում, նրանց հայրն իր կյանքով է վաստակել այդ խաղաղությունը:

Պուրակի բացման արարողությունից հետո ներկաները լուռ հեռացան: Հեռացան նաեւ փոխգնդապետի հարազատները: Նրանց քայլերն ամեն օր կբերի նույն տեղը: Իսկ փոքրիկ Հովհաննես հնչեցրած հարցի պատասխանը կմնա առկախված. «Բոլորն եկել են, պապան չկա»

 

Հիշեցնենք, որ գյումրեցի փոխգնդապետ, 34-ամյա Ալեքսան Առաքելյանի եւ հարազատների միջեւ կապն ընդհատվել էր ապրիլի 2-ից: Հայրը չդիմանալով անորոշությանը՝ մի քանի օրից մեկնել էր Արցախ՝ հույս ունենալով որդու անհետացման մասին տեղեկություններ ստանալ հարավային սահմանում: Ցավալի լուրը ստացվել էր ապրիլ 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաեւ Ալեքսան Առաքելյանը:

Категория: Текст | Просмотров: 447 | Добавил: hachatryan-narine | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Июль 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz