
Իսպանիայի Սարագոսա քաղաքի բնակիչը խաբել է փրկարար ծառայության աշխատակիցներին՝ ասելով, որ դուռը փակվել է ու իր երկու մանկահասակ դուստրերը մնացել են ներսում: պարզվել է, որ երեխաների փոխարեն այնտեղ երկու կատուներ են, որոնց համար տերը շատ էր անհանգստանում:
Ավելի ուշ տղամարդը հայտարարել է, որ խոսելով դուստրերի մասին, ինքը նկատի է ունեցել իր փոքրիկ կենդանիներին, հաղորդում է Life-ը:
Իսպանիայում նման գործողություններն իրավախախտում են համարվում, ուստի Սարագոսայի բնակչին խոշոր դրամական տուգանք է սպառնում: Տեղի օրենքները նախատեսում են 150-600 հազար եվրոյի տուգանք այն կենդանիների տերերի նկատմամբ, որոնք խաբեությամբ արտակարգ ծառայություններ են կանչում:
news.am
|