Пятница, 04.07.2025, 22:33
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Май » 18 » «Ռուսարմօյլ» ընկերությունը չի կարողանում Հայաստան ներկրել շուրջ 58 հազար լիտր դիզելային վառելիքը
17:05
«Ռուսարմօյլ» ընկերությունը չի կարողանում Հայաստան ներկրել շուրջ 58 հազար լիտր դիզելային վառելիքը

Վարորդներից մեկը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մաքսային ծառայության աշխատակիցները փորձանմուշ վերցնելուց մեկ շաբաթ անց պատասխանել են, թե վառելիքը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին:

«Ես խնդրեցի, որ ստանդարտներին չհամապատասխանելու մասին ինձ փաստաթուղթ տան, բայց մեկ շաբաթից միայն փորձաքննության կրկնօրինակը տվեցին», - փոխանցեց վարորդը՝ հավելելով, որ մաքսավորներից պահանջել է փաստաթղթի հիմքերը, որոնցով կկարողանան թողնել բեռն ու հետ վերադառնալ, սակայն մինչև օրս, բացի հայերեն կրկնօրինակներից, իրեն ոչինչ չեն տրամադրել․ - «Ինձ ոչ ակտ են տալիս, ոչ մի թուղթ էլ չեն տալիս»:

58 հազար լիտր դիզելային վառելիքի համար պատասխանատու վարորդը պնդում է, թե փորձաքննությունն արվել է լուրջ խախտումներով․ - «Փորձանմուշները պետք է վերցնեն միայն լաբորատորիայի մասնագետները, ոչ թե մաքսային ծառայության աշխատակիցները: Եթե անցակետում մասնագետներ չկան, ապա պարտավոր են նրանց կանչել: Դրանից հետո պետք է համապատասխան ակտ կազմեն: Այդ ամենը չի արվել»:

«Ռուսարմօյլ»-ը այս տարի է սկսել նավթամթերքի ներկրումը: Սա ընկերության երկրորդ ներկրում է, և ընկերության ներկայացուցչի խոսքով, նախորդ անգամ որևէ խնդիր չի եղել․ վառելիքը գնել են նույն մատակարարից, հասցրել են Հայաստան ու իրացրել:

«Մարտին Ռուսաստանում անցկացված փորձաքննության մասին փաստաթղթեր ունեի, որ ապրանքը համապատասխանում է երկու երկրների օրենսդրությանը, և դրանց հիման վրա ես սահմանն անցել եմ ընդամենը 15 րոպեում», - ասաց վարորդը՝ հավելելով, որ այս անգամ ևս ներկայացրել է նույն փաստաթուղթը, սակայն նույնը չի եղել մաքսային ծառայության աշխատակիցների վերաբերմունքը: Վերջիններս ասել են, թե չեն վստահում այս փորձաքննությանը և պետք է անցկացնեն սեփական փորձաքննությունը:

Ընկերության պատասխանատուները դիմել են Հայաստանի վարչապետին, պատկան մարմիններին և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն: Այժմ սպասում են պատասխանի:

azatutyun.am

Категория: Текст | Просмотров: 444 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Май 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz