Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
 | |  |
 | Главная » 2016 » Май » 16 » Ճապոնացի ինքնուս նկարիչը սև մատիտով հիպեր-իրական դիմանկարներ է պատկերում (ֆոտոշարք, տեսանյութ)
23:02 Ճապոնացի ինքնուս նկարիչը սև մատիտով հիպեր-իրական դիմանկարներ է պատկերում (ֆոտոշարք, տեսանյութ) |

Oddity Central-ն անդրադարձել է ճապոնացի նկարիչ Շինիչի Ֆուրույայի ստեղծագործություններին, որոնք առաջին հայացքից և առհասարակ դժվար է տարբերել լուսանկարներից:
Նա սովորական մատիտների օգնությամբ թղթի վրա պատկերում է ճապոնացի հայտնիների` անհավանականորեն իրական թվացող դիմանկարները: Նրա արվեստը հիացնում է մանրակրկիտ աշխատանքով: Այս ամենը ճապոնացու տաղանդի շնորհիվ է, քանի որ նա սիրողական նկարիչ է:
Ինքն իրեն Ֆուրույան բնութագրում է որպես «միջին տարիքի գործարար, ով այդպես էլ չկարողացավ պրոֆեսիոնալ նկարազարդիչ դառնալ»: Այս գլուխգործոցները նա ստեղծում է ազատ ժամանակ:
Նրա աշխատանքներից շատերը սև-սպիտակ են և պատկերում են ճապոնուհի դերասաններին կամ մոդելներին: Բայց նա փորձել է նաև գունավոր մատիտներով աշխատել և ստացել է Թեյլոր Սվիֆթի դիմանկարը:




tert.am
|
Категория: Видео |
Просмотров: 306 |
Добавил: megatoN
| Рейтинг: 0.0/0 |
|  |
 | |  |
|
|