
«Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը»,-Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեզիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ավելի վաղ ՀՀ նախագահը հանդիպել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
|