Пятница, 04.07.2025, 18:09
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Май » 13 » «ՀՀ հակաօդայինները հասել են հաջողությունների, մոտ տասնչորս սարք է չեզոքացվել». Արծրուն Հովհաննիսյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս
22:43
«ՀՀ հակաօդայինները հասել են հաջողությունների, մոտ տասնչորս սարք է չեզոքացվել». Արծրուն Հովհաննիսյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից այսօր Ամերիկյան համալսարանի ուսանողները հետաքրրքվեցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը լայնամսշտաբ պատերազմական գործողություններ սկսեց հենց ապրիլին: 


Ի պատասխան՝ ՊՆ խոսնակն ասաց, որ նախորդ տարիներին Ադրբեջանը մեծ քանակությամբ նոր զինտեխնիկա էր ձեռք բերել, արդիականացրել զինված ուժերն ու գուցե որոշակի հաշվարկ էր կատարել, որ այս իրավիճակը գուցե ավելի նպաստավոր է, քան կարող է լինել հետո. «Մինչեւ 2014 թվականը դիվերսիոն գործողություններ էին անում, 2014-ից սկսած շեշտը դրեցին ակտիվ դիվերսիոն գործողությունների վրա, հետո անցան սադրանքի նոր մակարդակի՝ կիրառելով հրետանային միջոցներ: Ամեն անգամ այս ծավալներն ու միջոցները մեծացնելով՝ նույն խնդիրը ունեն՝ հաղթանակներ տանել: 

Բայց այս անգամ չհասնելով հաջողության՝ միգուցե ոչինչ չմնաց, քան գնալ լայնամասշտաբ քայլերի»: 

Պարոն Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ աշխարհում ու ԼՂ կոնֆլիկտի պատմության մեջ առաջին անգամ էին կիրառվում ԱԹՍ անօդաչու սարքերը, որոնք ապրիլյան պատերազմում գործի դրեց Ադրբեջանը. «Բայց բացի քաղաքացիական ավտոբոսուից ռազմական որեւէ օբյեկտի չեն վնասել: Տասից ավելի սարքեր են կիրառել այս մոդելով: ՀՀ հակաօդայինները հասել են հաջողությունների, մոտ տասնչորս սարք է չեզոքացվել»: 


Ուսանողների մեկ այլ հարց էլ վերաբերում էր ադրբեջանական կողմին անհրաժեշտ հակահարված չտալու քննադատությանը: Հարցը բարձրացրած ուսանողը, հղում արեց ԼՂ պատգամավոր Վիտալի Բալասանյանի ասածներին, թե հակահարված պետք է տանք, որ կանխենք հետագա հարձակումները: 

Ի պատասխան Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն առաջարկեց նման կարգի որոշումները թողնել ռազմաքաղաքական ղեկավարությանը, որը, ըստ պարոն Հովհաննիսյանի, ապացուցեց, որ անվտանգության ապահովման հարցերում ճիշտ է. « ՀՀ եւ ԼՂ անվտանգության համակարգը ապացուցել է իր ճշմարտացիությունը, իսկ դա երկարատեւ ու տաժանակիր աշխատանքի արդյունք է»:

 
aravot.am

Категория: Текст | Просмотров: 1199 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Май 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz