Пятница, 04.07.2025, 11:27
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Май » 5 » «Պատը չոփ խրե՛ք». էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
21:23
«Պատը չոփ խրե՛ք». էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

Narek Sargsyan

Ինչպես գիտենք այս տարվա ապրիլի 1-ից վերանայվել և նվազեցվել է Հայաստան ներկրվող գազի գինը: Այս որոշումից հետո գազամատակարար ընկերությունն առաջարկել է խոշոր սպառողների կողմից օգտագործվող երկնագույն վառելիքի արժեքը նվազեցնել հազար խոր. մետրի համար ավելի քան 19 դոլարով։ Սա չէր կարող իր ազդեցությունը չունենալ նաև վերջնական սպառնողներին հասնող էներգակիրների գների վրա: Գազի էժանացման վերաբերյալ գազամատակարար ընկերության ներկայացրած հայտից հետո ՀԾԿՀ-ն վաճառվող էլեկտրաէներգիայի գնի վերանայման գործընթաց է սկսել։

Այս գործընթացի համար նախադրյալ է հանդիսացել ոչ միայն գազի գնի էժանացումը: Ըստ ՀԾԿՀ-ի արտադրող և ծառայություններ մատուցող ընկերությունների, ինչպես նաև վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմքերը պայմանավորված են 2016թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշռով, «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի արդյունքում ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությամբ, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխություններով։

Այս ամենին նպաստում է նաև անցած տարի ինչպես ատոմակայանի, այնպես էլ հիդրոէներգետիկայի ոլորտում արտադրված էլեկտրաէներգիայի արձանագրված աճը։
Այս միտումը պահպանվում է նաև այս տարվա ընթացքում կտրուկ աճել է հիդրոկայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հէկ-երի արտադրությունը տարեսկզբի առաջին երեք ամիսներին ավելացել է 28 տոկոսով։ Աճ է գրանցվել նաեւ ԱԷԿ-ի դեպքում։

Սակագների վերայնմանը նպաստել է նաև գազի սպասվող էժանացումը։ Հիշեցնենք, որ ակնկալվում է ՋԷԿ-երում արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում։ Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք ըստ Հանձնաժողովի, բերել են հոսանքի գնի վերանայման անհրաժեշտության:

blognews.am

Категория: Текст | Просмотров: 2969 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Май 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz